News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 15
Տեսնել լրահոսը

«Ավրորա» մրցանակի չորս հավակնորդների անուններն արդեն հայտնի են:

Ըստ The New York Times թերթի՝ հավակնորդներն են Մարգարեթ Բարանքիթսը, որը «Մեյսոն Շալոմ» որբանոցի հիմնադիրն է: Նշենք, որ 1990-ականներին հիմնադրված այս որբանոցը նախատեսված է Բուրունդիիի, Ռուանդայի եւ Կոնգոյի դեմոկրատական հանրապետության երեխաների համար: Երկրորդ հավակնորդը նյույորքցի բժիշկ Թոմ Քաթենան է, որը Սուդանում 8 տարի առաջ հիմնել է բարեգործական բժշկական կենտրոն: 

«Ավրորայի» մյուս հավակնորդը Սյեդա Ղուլամ Ֆաթիման է, որը Պակիստանում հիմնել է կազմակերպություն, որի նպատակն է օգնել աղքատ ընտանիքներին՝ ազատվելու պարտքերից:

Մրցանակի 4-րդ հավակնորդը հոգեւորական Բերնարդ Քինվին է, որը Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունում մահացու հետապնդումից փրկել է հարյուրավոր կանանց եւ երեխաների:

Հաղթողի անունը հայտնի կդառնա ապրիլի 24-ին Երեւանում կայանալիք մրցանակաբաշխության ժամանակ: Մրցանակը կհանձնի Ընտրող հանձնաժողովի համանախագահ, հայտնի դերասան Ջորջ Քլունին, որը հենց այդ նպատակով ապրիլի 22-ին կժամանի Հայաստան:

Նշենք, որ «Ավրորա» մրցանակը շնորհելով՝ 100 LIVES նախաձեռնությունը ճանաչման է արժանացնում մերօրյա հերոսներին, որոնք անձնվիրաբար օգնում են մարդկանց: Այն հիմնել են հայ գործարարներ Ռուբեն Վարդանյանը, Նուբար Աֆեյանն ու Կարնեգի կորպորացիայի նախագահ Վարդան Գրեգորյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ուրուգվայի խորհրդարանը միաձայն կողմ է քվեարկել ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագծին
Հավանության արժանացած օրինագիծն իր միակ հոդվածով սահմանում է, որ յուրաքանչյուր տարվա ապրիլի 24-ը հայտարարվում է «Հայոց ցեղասպանության...
Ֆրանսիայի Սենատի հանձնաժողովի անդամ Ռոնան Լը Գլյոն այցելել է Ծիծեռնակաբերդ
Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: Փոխտնօրենի կողմից...
Հայոց ցեղասպանությունն իրականացրած Թուրքիան կմասնակցի Գազայի ցեղասպանության գործին
Անկարան շուտով կավարտի իրավական...
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ