News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 13
Տեսնել լրահոսը

Ամերիկյան Թեխաս նահանգի Օսթին քաղաքից Ռոկկո անունով մոպս ցեղատեսակի շունն իր տիրուհու՝ Լիլիի շնորհիվ գրավել է համացանցը: Լիլին պարբերաբար շան լուսանկարներ է հրապարակում՝ տարբեր կոստյումներով եւ կոկտեյլներով:

Ըստ BuzzFeed-ի, Instagram-ում Ռոկկոյի եւ նրա եղբոր՝ Վելդոնի էջն ավելի քան 13.800 բաժանորդ ունի:

«Ես այնքան հպարտ էի ինքնուրույն առաջին կոկտեյլը պատրաստելու առիթով, որ ցանկացա այն լուսանկարել ամուսնուս համար: Երբ Ռոկկոն տեսավ, որ լուսանկարում եմ այն, մոտեցավ ու փորձել տեղ գրավել գավաթի կողքին»,- գրել է Լիլին:

Lenta-ի, փոխանցմամբ, կինը շներին փրկել է 8 տարի առաջ: Ասում է՝ Ռոկկոյի ամենասիրելի ըմպելիքը ջինն է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ