News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Հանրապետությունում շարունակվում են արձանագրվել բացասական ջերմաստիճաններ. մարտի 20-ին լեռնային գոտում եւ նախալեռնային տարածաշրջաններում դիտվել են ձյան տեսքով տեղումներ` որոշ հատվածներում առատ, իսկ ցածրադիր գոտում` հիմնականում անձրեւի տեսքով:

Գյուղնախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ ՀՀ ԱԻՆ «Հիդրոօդերեւութաբանության եւ մթնոլորտային երեւույթների վրա ակտիվ ներգործության ծառայության» տվյալներով` Արմավիրում օդում արձանագրվել է -4, Արտաշատում` -2, Արարատում` 0-ին մոտ, Արենիում` -2, Բագրատաշենում` -2, իսկ հողի մակերեւույթին` անհամեմատ ավելի ցածր ջերմաստիճաններ: Արմավիրի մարզի Արմավիրի եւ Էջմիածնի տարածաշրջաններում, Բաղրամյանի տարածաշրջանի առանձին համայնքներում, Արարատի մարզի  Արտաշատի տարածաշրջանում ցածր ջերմաստիճանի հետեւանքով ավելի արտահայտված վնասվել են ծիրանենու թաց ծաղիկերն ու նոր բացվող բողբոջները: Արարատի տարածաշրջանում առանձնապես լուրջ վնասներ չեն գրանցվել` բացառությամբ մի քանի համայնքների: Մեղրու տարածաշրջանը չի տուժել, թույլ վնասներ կան Տավուշի եւ Լոռու մարզերում: Վայոց ձորի մարզում հիմնականում տուժել է Արենի գյուղը, մասամբ` Ռինդը եւ մի քանի համայնքներ:

Կոտայքի, Արագածոտնի մարզերի համայնքներում ծիրանենին դեռեւս հիմնականում գտնվում է բողբոջի փուլում:

Այս պահին դեռեւս դժվար է վնասների վերաբերյալ ամբողջական ու ճշգրիտ տեղեկություններ ներկայացնել: Առաջիկա գիշերվա ընթացքում նույնպես կանխատեսվում են ցրտահարություններ, այնուհետեւ` ջերմաստիճանի զգալի բարձրացում:

Ցրտահարությունից տուժած ծիրանենու այգիներում ներկայումս մասնագետների կողմից իրականացվում են ուսումնասիրություններ ու դիտարկումներ: Արդյունքների վերաբերյալ մեկշաբաթյա ժամկետում նախարարությունը  կներկայացնի համապատասխան տեղեկատվություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ