News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ում թուրք խոշոր գործարար Ռըզա Սարրաֆին ձերբակալելու հիմնական թիրախը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն է։ Այս մասին գրել է թուրքական Medyaradar կայքի վերլուծաբան Աթիլլա Աքարը։

Թուրք վերլուծաբանի խոսքով՝ ԱՄՆ-ում բավականին լավ պատրաստվել էին ու սպասում էին Ռըզա Սարրաֆի (Ռեզա Զարրաբ) այցին եւ Մայամիի օդանավակայանում նրան ձերբակալելը հապշտապ որոշում չի եղել։ Ըստ Աթիլլա Աքարի՝ Զարրաբի դեմ հետաքննություն իրականացնող եւ ձերբակալման որոշում կայացնող ամերիկացի դատախազն իր դոսյեում ունի Թուրքիայի իշխող վերնախավի անուններն ընդհուպ մինչեւ նախագահ Էրդողան։

«Հիմա անցնեմ իմ ամենակարեւոր պնդմանը, որ նախագահ Էրդողանը Ատոմային անվտանգության գագաթնաժողովին մասնակցելու  համար մարտի 29-ին մեկնելու է ԱՄՆ։  Հենց այդ ժամանակ ԱՄՆ-ում գործի են անցնելու՝ ձերբակալելու Էրդողանին։

Ինչքան էլ դա մեծ սկանդալ լինի, Օբաման ասելու է, թե ԱՄՆ-ն իրավական պետություն է եւ ինքը դատախազների գործերին չի խառնվում»,-գրել է Աթիլլա Աքարը։

Նշենք, որ օրեր առաջ ԱՄՆ-ում ձերբակալված Ռըզա Սարրաֆը տարիներ առաջ Թուրքիայում ձերբակալվել էր սկանդալային «Մեծ կաշառք» գործողության ընթացքում՝ միլիոնավոր դոլարների հասնող անօրինական գործարքների ու խոշոր չափերով կաշառքներ տալու մեղադրանքով։ Էրդողանի հրահանգով նրան ազատ էին արձակել։

Ռըզա Սարրաֆին ԱՄՆ-ում ձերբակալել են Իրանի հանդեպ պատժամիջոցները խախտելու, բանկային կեղծարարություն անելու եւ ԱՄՆ-ին թալանելու մեղադրանքով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ