Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն այս տարվա առաջին ընկերական խաղում մարտի 25-ին կընդունի Բելառուսի հավաքականին:
Ներկայացնում ենք Հայաստանի հավաքականի հավանական մեկնարկային կազմը.
Ռոման Բերեզովսկի (Գոռ Մանուկյան), Հրայր Մկոյան, Վարազդատ Հարոյան, Գաել Անդոնյան, Լեւոն Հայրապետյան, Գոռ Մալաքյան, Դավիթ Մանոյան, Արաս Օզբիլիս, Մարկոս Պիզելի, Հենրիխ Մխիթարյան, Էդգար Մանուչարյան:
Հանդիպումը կկայանա Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում եւ կսկսվի ժամը 19:00-ին: Սա կլինի նաեւ Հայաստանի հավաքականի լեգենդար դարպասապահ Ռոման Բերեզովսկու հրաժեշտի խաղը:
Վերա Մարտիրոսյան