News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 26
Տեսնել լրահոսը

Հայաստանի Արմավիրի մարզից Մանվել Քանդիլյանն անհետ կորել է Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների թեժ շրջանում: 29-ամյա մարտիկը կորել է 1992 թվականի հունիսին, «Արծիվ 13» ջոկատի կազմում:

24 տարի է անցել, սակայն երիտասարդի հարազատներին նրա ճակատագրի մասին ոչինչ հայտնի չէ:

«Միայն ընդհանուր տվյալներ են հայտնի: Կորել է 1992 թվականի հունիսի 29-ին, Լենինավանում ընթացող մարտական գործողությունների ժամանակ»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց Մանվելի եղբայրը՝ Դանիելը:

Նրա խոսքով, այս տարիների ընթացքում պարբերաբար ոչ պաշտոնական լուրեր են ստացել, բայց ոչ մեկը չի հաստատվել. «Անհետ կորելու ժամանակ եղբայրս 29 տարեկան էր: Չհասցրեց ամուսնանալ: Ընկերուհի ուներ, բայց, ինչպես հայտնի է, 5 տարի անց անհետ կորածները զոհված են համարվում: Հասկանալի պատճառներով, աղջիկը չսպասեց»:

Դանիելի կնոջ՝ Ելենայի խոսքով, հարազատները երկար որոնեցին Մանվելին. «Գիտեք՝ բազմաթիվ ընտանիքներ ամբողջ կարողությունը որոնումների համար ծախսեցին: Դեպքերի մեծ մասի պարագայում՝ ապարդյուն»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ