News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 13
Տեսնել լրահոսը

Իսրայելի իշխանությունները որոշում են կայացրել սահմանափակել բանկերի կառավարիչների եկամուտները: Նոր կանոնների համաձայն, բանկիրները չեն կարող տարեկան 2.5 մլն շեկելից ավելի (շուրջ 653 հազար դոլար) աշխատավարձ ստանալ: Ընդ որում, այս գումարը պետք է առավելագույնը 44 անգամ ավելի լինի ամենափոքր չափով պարգեւավճար ստացող աշխատակցի աշխատավարձից:

«Այս օրենքը կարեւոր է ոչ միայն տնտեսական, այլեւ բարոյական տեսանկյունից»,- որոշումն այսպես է մեկնաբանել Իսրայելի ֆինանսների նախարար Մոշե Կախլոնը: Այս մասին գրում է Lenta-ն՝ վկայակոչելով Reuters-ը:

Որոշման ընդունման պատճառը խորհրդարանի ֆինանսական հարցերի հանձնաժողովի զեկույցն է, որի համաձայն, բանկային հատվածում աշխատավարձերի չափը զգալիորեն աճել է, եւ աշխատավարձի ամենաբարձր մակարդակն ունեցող 40 ընկերություններից 10-ը կենտրոնացած են ֆինանսական հատվածում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ