News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 13
Տեսնել լրահոսը

Երեւանի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր՝ մարտի 30-ին, մերժեց ցմահ դատապարտյալ Արթուր Մկրտչյանի բողոքը, որով պահանջում էր անվավեր ճանաչել բջջային հեռախոս պահելու համար իրեն վարչական տույժի ենթարկելու մասին որոշումը:

Նիստից հետո լրագրողների հետ զրույցում 5 ծառայակիցներին սպանելու համար ցմահ ազատազրկված Արթուր Մկրտչյանի փաստաբան Ռոբերտ Ռեւազյանը հայտնեց, որ պատրաստվում են բողոքարկել դատարանի կայացրած որոշումը:

Նշենք,որ ցմահ ազատազրկված Արթուր Մկրտչյանի նկատմամ կալանավայրում բջջային հեռախոս պահելու համար սահմանվել է վարչական տույժ եւ դրա հետեւանքով նա 5 տարով զրկվել է վաղաժամկետ ազատման համար դիմելու իրավունքից:

Հիշեցնենք, որ Արթուր Մկրտչյանը 1997 թ. դատապարտվել է մահապատժի, որն  այնուհետեւ փոխարինվել է ցմահ ազատազրկմամբ: Արթուրը պնդում է, որ անմեղ է, ծառայակիցներին սպանել են իրեն անծանոթ մարդիկ, որոնք դեպքի օրը իր հետ եղել են մարտական հենակետում, որտեղ կատարվել է սպանությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանի չորս քաղաքացիներ մեղավոր են ճանաչվել Կրասնոյարսկի մարզում կատարած դաժան սպանության մեջ
Ադրբեջանի չորս քաղաքացիներ մեղավոր են ճանաչվել Կրասնոյարսկի մարզում...
ՌԴ ՔԿ-ն ավարտել է երգիչ Իգոր Տալկովի սպանության գործի հետաքննությունը
Իգոր Տալկովի սպանության հետաքննությունն ավարտվել է...
Կոլումբիայի դատախազները բռնագրավել են նարկոբարոն Պաբլո Էսկոբարի եղբոր ունեցվածքը
Նրա խոսքով՝ բռնագրավված գույքը գնահատվում է 4,77 մլրդ կոլումբիական պեսո (1,2 մլն դոլար)...
Դատախազությունը ցմահ բանտարկություն է պահանջել օրենքով գող Շիշկանի համար
Ցմահ բանտարկություն օրենքով գող Օլեգ Մեդվեդեւի համար...
Իտալիայում ձերբակալել են թուրքական հանցավոր խմբավորման պարագլուխ Բարիշ Բոյունին
Հատկանշական է, որ Բոյունը, որը մեղադրվում է զինված հանցախումբ կազմակերպելու մեջ...
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Ամենաշատ