News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմն իր մտահոգությունն է հայտնել Թուրքիայի իշխանություններին՝ Դիարբեքիրի նահանգում Սուրբ Կիրակոս եկեղեցու պետականացման կապակցությամբ: Այս մասին հայտնում է Asbarez-ը։

Նշվում է, որ ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը դիմել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմին եւ իր մտահոգությունը հայտնել Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցու պետականացման հարցով։ Հայ դատի հանձնախումբն այդ կապակցությամբ դիմել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմին, եւ համապատասխան պաշտոնյայից պատասխան ստացել, որ Անկարայում ԱՄՆ դեսպանատունն ու Ադանայում հյուպատոսարանը ուշադիր հետեւում են Թուրքիայի նախարարների խորհրդի այդ որոշմանը եւ վերջին օրերին բարձրացրել են այդ հարցը տեղական եւ պետական իշխանության մարմիններում։ Թուրքիայի կառավարությունը ԱՄՆ-ին տեղյակ է պահել հոգեւոր շինությունները պետականացնելու որոշման մասին՝ «որպես բյուրոկրատական միջոց մարտական գործողությունների ընթացքում վնասված կառույցները վերանորոգելու համար»։ Պաշտոնյան նշել է, որ տեղական դատարաններում արդեն հայցեր են ներկայացվել այս որոշման դեմ։

Հիշեցնենք, որ Թուրքիայի քրդաբնակ Դիարբեքիր նահանգի Սուրի շրջանում գտնվող հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցին նախարարների խորհրդի որոշումով պետականացվել էր։Թուրքիայի նախարարների խորհրդի որոշումով պետականացվել են Դիարբեքիրի Սուրի շրջանում գտնվող բոլոր կառույցները, այդ թվում Դիարբեքիրի Սուրբ Կիրակոսը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայում ևս մեկ հայկական եկեղեցի է հանվել վաճառքի
Սրբատաշ քարերով կառուցված հայկական եկեղեցու ներքին և արտաքին պատերին փորագրված են խաչի պատկերներ...
Վանի հայկական Վարագավանքը ոչնչացման եզրին է (ֆոտո)
Վարագավանքի եկեղեցիների մեծ մասն արդեն իսկ գոյություն չունեն: Այն ինչ մնացել է...
Կարո Փայլանը ահազանգել է ոչնչացվող հայկական եկեղեցու մասին (ֆոտո)
Այս վանքի ոչնչացումից ի՞նչ օգուտ եք ուզում ստանալ...
Թուրքերը հայկական եկեղեցին պատրաստվում են վերածել արվեստի կենտրոնի
Փեհլիվանի տեղեկություններով, եկեղեցին մինչև 1922թ․ օգտագործվել է հայերի կողմից: Հետագայում եկեղեցին անուշադրության է մատնվել, որի հետևանքով...
Դիարբեքիրի վերանորոգված Սուրբ Կիրակոսում առաջին պատարագը կմատուցվի մայիսի 8-ին
Եկեղեցու պաշտոնական վերաբացումը կկայանա մայիսի 7-ին, ժամը 16։00-ին…
Թուրքիայում հերթական հայկական եկեղեցին գանձագողերի պատճառով փլուզման վտանգի տակ է (ֆոտո)
Քուրթօղլուի թաղապետ Ահմեդ Գեդիկը նշել է, թե եկեղեցու այս վիճակը անհանգստացնում է նաեւ բուրսացիներին...
Ամենաշատ