News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Հայաստանցի երիտասարդները ստեղծել են աշխարհում առաջին անլար ջերմակառավարվող սմարթ բաժակը. Yecup 365 (Ye- Yerevan, Ye logo) բազմաֆունկցիոնալ թերմոս բաժակը նախատեսված է բոլոր եղանակների համար։

«Yecup app-ի միջոցով կարելի է տաքացնել կամ սառեցնել ցանկացած հեղուկի ջերմաստիճանը՝ +10-ից +70: Բաժակը գործում է նաեւ առանց հեռախոսի՝ երկու կոճակների միջոցով: Երբ հեղուկդ արդեն պատրաստ է, ստանում ես ծանուցում, իսկ եթե հեռախոսդ այդ պահին քեզնից հեռու է, այդ մասին տեղեկանում ես լոգոյից. այն վառվում է կարմիր կամ կապույտ գույնով՝ տեղեկացնելով հեղուկիդ մասին»,- NEWS.am-ի թղթակցին պատմեց բաժակի համահիմնադիր Ժաննա Բարսեղյանը:

Yecup 365-ի միջոցով հնարավոր է նաեւ լիցքավորել բջջային հեռախոսը եւ թաբլետը: Այս բաժակը հարմար է նաեւ նրանց համար, որոնք ամբողջ օրն անցկացնում են ավտոմեքենայում. երբ լիցքավորվում է ավտոմեքենայում, Yecup-ը կրկնակի արագ է կատարում իր ֆունկցիաները։

«Նմանատիպ բաժակ ստեղծելու գաղափարը Վիգեն Սանահյանինն է եղել, կատարելագործել ենք միասին, իսկ իրականացմանն օգնել են Qualitech Systems-ի աշխատակիցները: Ստեղծման ողջ ընթացքում աշխատել են հայեր, ռուսներ եւ հրեաներ, սակայն աջակցություն ստացել ենք տարբեր երկրներից: Մոտ 1 տարի աշխատել ենք այս արտադրանքը ստանալու համար»,- նշեց Ժաննա Բարսեղյանը:

Հայ երիտասարդների ստեղծած բաժակն Indiegogo.com կայքում է, եվրոպական եւ հայկական շատ առցանց խանութներ արդեն իսկ ցանկանում են վաճառել Yecup-ն իրենց մոտ: Թիմը նախապես պատվերներ էլ է ընդունում: Հետաքրքրությունն արտադրանքի նկատմամբ մեծ է. դիմում են ԱՄՆ-ից, Բրիտանիայից, Կանադայից, Գերմանիայից և Ավստրալիայից. «Մեր բաժակը նաև սառեցնում է, հետեւաբար, տաք երկրներից էլ են հետաքրքրվում՝ Հնդկաստան, Բրազիլիա, Քուվեյթ, Սինգապուր և այլն»:

Սմարթ բաժակի արտադրությունը կսկսվի, երբ թիմն ավարտի Indiegogo-ի նախագիծը: Ժաննա Բարսեղյանի խոսքով, փորձում են արտադրությունն անել Հայաստանում. նախատիպը հենց այստեղ է ստեղծվել, սակայն արտադրանքի համար բավարար ռեսուրսներ չկան: Չի բացառվում, որ սմարթ բաժակի արտադրությունն արվի Չինաստանում:

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ