News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը


Ադրբեջանական ուղղաթիռներից մեկը հայ զինծառայողը ոչնչացրել է նռնականետով: Այս մասին նա պատմել է Հանրային հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժում:

«Պոստում կանգնած էի, տեսել եմ, որ ուղղաթիռը գալիս է մեր ուղղությամբ: Կրակեց, ես էլ կրակեցի»,- պատմել է հայ զինծառայող Նարեկ Մալխասյանը:

Նրա ընկերները հայտնել են, որ Նարեկի հանգստի ժամն է եղել, սակայն երբ լսել է ընկերների գոռոցը, թե ուղղաթիռ է մոտենում, անմիջապես դուրս է եկել բլինդաժից եւ անմիջապես հարվածել ուղղաթիռին:

Հիշեցնենք, որ ապրիլի 2-ից գիշերը իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կտրուկ լարվել է։ Պարբերաբար կրակոցներից եւ մասնակի դիվերսիոն հետախուզական փորձերից Ադրբեջանն անցում է կատարել մասշտաբային հարձակման շփման գծի ողջ երկայնքով՝ օգտագործելով հրետանի, ծանր տեխնիկա եւ ավիացիա։ Սրանք ամենախոշոր գործողություններն են 1994 թվականին հաստատված հրադադարի ռեժիմից հետո, որոնք ձեռնարկել է Ադրբեջանի զինուժը: Երկու կողմերից էլ կան զոհեր։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ալեքսանդր Արզումանյան.Երբ երկիրը վտանգի մեջ է՝ տարաձայնություններ լինել չեն կարող
Մենք գլուխ ենք խոնարհում զոհվածների հիշատակի առաջ...
Պետք է թիրախային սանկցիաներ կիրառել Ադրբեջանի դեմ. «Լուսավոր Հայաստանի» նամակը՝ ԵԱՀԿ-ին
Դիվանագիտական բոլոր ուղիներով միջազգային ճնշում կիրառել պաշտոնական Բաքվի նկատմամբ դադարեցնելու համար քաղաքացիական բնակչության նկատմամբ զենքի կիրառումն ու շփման գծում ռազմական գործողությունները…
Պատերազմական հանցագործությունների համար Ադրբեջանի իշխանությունները պետք է իրավական պատասխանատվության ենթարկվեն. ՀՀ ՊՆ
ՀՀ պաշտպանության նախարարությունը մեծապես կարեւորում է միջազգային հանրության արձագանքը եւ հակամարտության կողմերին ուղղված կոչերը...
Մարտական գործողությունների սաստկացումը կարող է հանգեցնել անկանխատեսելի հետեւանքների. ՀՀ նախագահ
Հայաստանը շարունակելու է լիարժեքորեն կատարել ԼՂՀ բնակչության անվտանգության ապահովման իր պարտավորությունները…
ՀՀ ԱԺ փոխխոսնակը Հայաստանի ընդդիմությանը շնորհակալություն է հայտնել համախմբման համար
Պետք է շնորհակալություն հայտնել ամբողջ հասարակությանը՝ Լեռնային Ղարաբաղի հարցում աննախադեպ համախմբվածության համար...
26-ամյա Արմենը միայնակ ոչնչացրել է 1 տանկ եւ թշնամու մոտ 10 զինվոր (ֆոտո)
«Վերջում մի քանի նռնակներ նետելով՝ չի թողել իրեն շրջապատեն ու վերջին նռնակով իր հետ միասին պայթեցրել է մոտեցողներին»,- գրել է ՊՆ խոսնակը...
Ամենաշատ