News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը


Երեւանի կենտրոնում Վազգեն Սարգսյան փողոցի միջանկյալ պուրակում «Էրեբունի-Երեւան 2750» շատրվանային համալիրի շուրջբոլորը մետաղյա կոնստրուկցիաներ են հայտնվել: Պարզվել է, որ շատրվանը պատում է տեղի սրճարանի տերը:

NEWS.am-ի հետ զրույցում «Մագա» ՍՊԸ-ի տնօրեն Վիոլետա Գալստյանը վստահեցրեց, որ ոչ մի անօրինական բան չի արել, քաղաքապետարանի թույլտվությունն ունի, տեսքի է բերում տարածքում 1996-ից գործող իր սրճարանը, նույնիսկ` շրջակայքը:

«Էստեղ առաջ զոնտիկներ էին, անցուդարձի տեղը քիչ էր, ագռավները ծրտում էին հաճախորդներիս ուսերին: Որոշեցի տեսքի բերեմ սրճարանս, նավեսներ են լինելու, ու կարճ ապակի շատրվանի կողքին, որ ջուրը չթռնի մարդկանց վրա»,-ասաց սրճարանի տնօրենը՝ պնդելով, որ չի խաթարելու շատրվանի տեսքը: 

«Վարկ եմ վերցրել, դեռ մի բան էլ լավ բան եմ անում քաղաքի համար, դժգոհում են»,-ասաց սրճարանի տնօրենը՝ հավելելով, որ տարածքում շինարարություն իրականացնելու թույլտվությունը ստացել է 2016թ. մարտի 3-ին Երեւանի քաղաքապետարանի կողմից: 

Առաջիկայում կփորձենք այս խնդրի շուրջ պարզզաբանում ստանալ նաեւ Երեւանի քաղաքապետարանից:

Տպել
Ամենաշատ