News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 04
Տեսնել լրահոսը

Հայաստանի իշխանությունները սենսացիոն զիջման են գնացել Ուկրաինայի կառավարությանը՝ համաձայնելով հավասարեցնել ներմուծվող եւ արտադրվող ապրանքների համար ակցիզային հարկը։ Հիշեցնենք, որ այս տարվա մայիսին Ուկրաինայի էկոնոմիկայի նախարարությունը հայտարարել է, որ Հայաստանի դեմ բողոք կներկայացնի Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը՝ ալկոհոլային խմիչքների եւ սիգարետների նկատմամբ խտրական վերաբերմունք ցույց տալու համար՝ ներմուծվածների նկատմամբ բարձր ակցիզներ սահմանելով։ Նշենք, որ նման ձեւով Ուկրաինան 2006 թ. կարողացել էր ստիպել Վրաստանին՝ նույնպես հրաժարվել ակցիզների միջոցով պրոտեկցիոնիստական քաղաքականություն վարելուց։

Հատկանշական է, որ ֆինանսների նախարարի պնդմամբ՝ «Ակցիզային հարկի մասին» օրենքի փոփոխությունների նախագիծը խորհրդարանի քննարկմանն է ներկայացվելու անհետաձգելի կարգով։ Նախատեսվում է դրույքաչափերի հավասարեցումը կատարել փուլ առ փուլ՝ մինչեւ 2014 թ.։ Դա պետք է հնարավորություն տա տեղական արտադրողներին՝ առանց ցնցումների հարմարվել նոր իրողություններին։

Ըստ ֆինանսների նախարարի՝ կվերացվեն նաեւ այն ակցիզները, որոնք գանձվում են հաստատագրված կարգով, դրա փոխարեն կկիրառվի հարկման ակվալորային ռեժիմ՝ ակցիզները կունենան դրույքաչափեր։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ