News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 13
Տեսնել լրահոսը

Հայաստանի կառավարությունն Ազգային Ժողովի քննարկմանն է ներկայացնում «Կրթության մասին» եւ «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու նախագիծ, որով ընդունելության քննությունները կմիասնականացվեն բոլոր բուհերի համար՝ անկախ նրանց կազմակերպա-իրավական տեսակից։

Նախարար Արմեն Աշոտյանի կարծիքով՝ բուհերի ընդունելության միասնական կարգի ընդունումը կապահովի պետական եւ ոչ պետական բուհերի դիմորդների հավասար իրավունքները:

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր` սեպտեմբերի 24-ին կառավարության նիստի ընթացքում հայտարարեց, որ հետագայում կհրաժարվեն միասնական քննությունների համակարգից, իսկ բուհերին հնարավորություն կտրվի ինքնուրույն որոշելու ընդունվողների պատրաստվածության աստիճանը։ Ավելին, ըստ վարչապետի, եթե բուհերի հավատարմագրման մակարդակը բարձրացնեն, ապա քննությունների կարիքն ընդհանրապես կվերանա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ