News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հայտնի ֆուտբոլային փորձագետ, Спорт-экспресс կայքի նախկին գլխավոր խմբագիր Արթուր Պետրոսյանը, որն անգլիական «Լիվերպուլի» մոլի երկրպագու է, Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակչի «Բորուսիա» Դ – «Լիվերպուլ» խաղից առաջ NEWS.am-ի թղթակից Վերա Մարտիրոսյանի հետ զրույցում պատմեց, թե ինչ մթնոլորտ է այս պահին Դորտմունդում:

«Հավատացեք, ես երբեք  ոչ մի երկու այլ թիմերի միջեւ այսպիսի ընկերական հարաբերություններ չեմ տեսել, ինչպես այսօր տեսնում եմ «Լիվերպուլի» ու «Բորուսիա» Դորտմունդի միջեւ: Այս թիմերին միավորում է ոչ միայն «Լիվերպուլի» ներկայիս եւ «Բորուսիայի» նախկին մարզիչ Յուրգեն կլոպը, այլեւ նույն օրհներգը՝ You will never walk alone. Սպասվում, էր որ այսօր այդ լեգենդար ստեղծագործության ամենաուժեղ կատարումն է լինելու, քանի որ ամբողջ ստադիոնը պատրաստվում է երգել այն:
Դորտմունդ են ժամանել հազարավոր երկրպագուներ Լիվերպուլից: Նրանք շատ լավ են տրամադրված եւ ընդունում են, որ այս խաղում ֆավորիտը «Բորուսիան» է: Մխիթարյանին այստեղ շատ են սիրում: Վիճակագորթւոյւնը ամեն ինչ ասում է՝ 26 գոլային փոխանցում եւ 20 գոլ՝ Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստներից մեկի ցուցանիշն է: Իհարկե, «Լիվերպուլը» շատ կցանկանա ունենալ նրա նման ֆուտբոլիստ, բայց այս պահին ավելի շատ խոսվում է Մարիո Գյոթցեի հավանական տեղափոխության մասին: 
Յուրգեն Կլոպին այստեղ հիանալի դիմավորեցին: Ես երեկ քաղաքի կենտրոնից ոտքով քայլեցի դեպի մարզադաշտ: Շատերի լուսամուտներից կախված էր Կլոպին շնորհակալություն հայտնող պաստառներ: Թիմի աշխատակիցները նույնպես մեծ ոգեւորությամբ դիմավորեցին Կլոպին: Անգամ ծիծաղելի ցուցանակ էին պատրաստել նրա համար, թե որտեղ է Կլոպի հանդերձարանը, որպեսզի նա հանկարծ չշփոթվի եւ գնա «Բորուսիայի» հանդերձարան»- ասաց Պետրոսյանը:

Հիշեցնենք Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչ «Բորուսիա» Դ – «Լիվերպուլ» խաղը տեղի կսկսվի այսօր, ժամը 23.05-ին:

Վերա Մարտիրոսյան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«59 հարց ֆուտբոլի մասին և ոչ միայն» Լիլիթ Մակունցի հետ
Այս և այլ հարցերի պատասխանը տվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը...
«59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն» Էդուարդ Շարմազանովի հետ
Ո՞ւմ է նա համարում բոլոր ժամանակների լավագույն քաղաքական գործիչ...
«59 հարց ֆուտբոլի մասին և ոչ միայն»՝ Դավիթ Սանասարյանի հետ
Եղե՞լ է այնպես, որ նրա սերը մերժեն, պե՞տք է արդյոք հայերը հպարտանան Քիմ Քարդաշյանով, ի՞նչ խորհուրդ կտար ինքն իրեն 18 տարեկանում...
«59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն»՝ Նաիրա Զոհրաբյանի հետ
NEWS.am-ը վերսկսում է «59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն» հաղորդաշարը...
Լեգենդար Բատիստուտան՝ հայկական Վարդավառի եւ կովեր պահելու մասին (Ֆոտո)
Բատիստուտան պատմել է, որ այլեւս ֆուտբոլով չի զբաղվում․․․
Լեգենդների հանդիպմանը կնախորդեն մի շարք միջոցառումներ, այդ թվում համերգներ, վարպետության դասեր
Հիշեցնենք, որ բացի Լեգենդների խաղից, հուլիսի 6-8-ին առաջին անգամ Երեւանի պատմության մեջ կստեղծվի ֆան-գոտի, որը «Ազատության հրապարակում կընդունի բոլոր երկրպագուներին...
Ամենաշատ