News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Այսօր` սեպտեմբերի 24-ին կառավարության նիստի ընթացքում բավական արտառոց եւ համարձակ հայտարարություն արեց վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Նա ասաց, որ Հայաստանում սիգարետը շատ էժան է, եւ կառավարությունը ցանկանում է ակցիզային հարկը բարձրացնելով՝ թանկացնել սիգարետը եւ այդ ձեւով պայքարել ծխելու դեմ։ Հաշվի առնելով, որ Հայաստանի չափահաս բնակչության համարյա կեսը ծխում է, վարչապետի այս հայտարարությունը կարելի է լուրջ մարտահրավեր համարել հասարակության բավական լայն զանգվածներին։

Վարչապետի տվյալներով՝ Հայաստանը այլ երկրներից շատ առաջ է նաեւ հիվանդների քանակով, ինչը հետեւանք է նաեւ ծխախոտամոլության։ Նա չբացառեց այն տարբերակը, որ սիգարետի ակցիզից ստացված միջոցները կուտակվեն հատուկ հիմնադրամում եւ օգտագործվեն ծխելու դեմ պայքարի համար։ Սակայն կարծում ենք՝ այս տարբերակը քիչ հավանական է։

Նշենք, որ սիգարետի ակցիզների բարձրացման որոշում կայացվել է նաեւ Ռուսաստանում, ուր 2011 թ. սպասվում է սիգարետների գրեթե կրկնակի թանկացում։

Եվրամիության երկրներում յուրաքանչյուր տուփ սիգարետից ակցիզը կազմում է նվազագույնը 600 դրամին համարժեք: Հայաստանում 1 տուփ սիգարետի ակցիզը սկսում է 39 դրամից։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 3-ին, կազմել է…
Հունվար-մարտի պետբյուջեի կատարողականը. Եկամուտներն ավելացել են 8,6 տոկոսով, իսկ ծախսերը՝ 24,4 տոկոսով
2024 թվականի հունվար-մարտ ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 525.0 մլրդ դրամ՝ ապահովելով առաջին եռամսյակի ճշտված ծրագրով…
Պապոյանն ու ՄԹ դեսպանը քննարկել են երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացման հարցեր
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մայիսի 3-ին ընդունել է ՀՀ-ում Միացյալ…
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյան...
545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ խախտումը կազմել է 169․3 մլն դրամ. ՊԵԿ
Հայաստանի Հանրապետության տարբեր բնակավայրերում POS տերմինալների...
FLYONE ARMENIA-ն մեկնարկել է Երևան -Նիցցա-Երևան- երթուղով չվերթերը
ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների...
Ամենաշատ