News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հայաստանում Ռուսաստանի ներդրումների գումարային ծավալը մոտ 4 մլրդ դոլար է։ Այս մասին ապրիլի 7-ին Երեւանում լրագրողներին ասել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը հայ գործընկեր Հովիկ Աբրահամյանի հետ մամուլի համար արված համատեղ հայտարարության ժամանակ։

Նա նշել է, որ երկու երկրների ապրանքաշրջանառության մեջ լավ դինամիկա է նկատվում։ Այն հիմա գերազանցում է տարեկան 1 մլրդ 250մլն դոլարը։ «Ապրանքաշրջանառությունը մի փոքր նվազել է, սակայն միայն գների տատանման պատճառով, իսկ բնական արտահայտմամբ առեւտուրը չի տուժել, ինչը, երեւի թե, ամենակարեւորն է։

«Ռուսական ներդրումների ընդհանուր ծավալը նախկին չափով է մնում՝ մոտ 4 մլրդ դոլար։ Հանրապետությունում աշխատում է ռուսական կապիտալով 13000 ձեռնարկություն։ Մենք կարծում ենք, որ դա բավական դրական է, թեպետ դա իհարկե դեռ սահմանագիծը չէ»,- ասել է նա։

Հանդիպման ավարտին ստորագրվել են խաղաղ նպատակներով տիեզերական տարածքում, քաղաքաշինության, շրջակա միջավայրի պաշտպանության, բժշկական-սանիտարական եւ միջտարածաշրջանային  համագործակցության զարգացման մասին փաստաթղթեր։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Այսօր Հայաստանի ներսում հարձակումն ուղղված է ոչ միայն Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններին. ռուս պատգամավոր
Դավաճանության ուրիշ ի՞նչ ապացույցներ են պետք...
ԱԺ-ն ստացել է Ալեն Սիմոնյանի ելույթի վերաբերյալ Մատվիենկոյի գրությունը
Ելույթ ունենալով ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների համաժողովում՝ Սիմոնյանը մասնավորապես հայտարարել էր, որ հաշվի առնելով այն հանգամանքը...
Ռուսաստանի Արմավիր քաղաքում  նշելու են քաղաքի և հայ համայնքի տարեդարձը
Այն ստեղծվել է 1989 թվականին որպես «Հայկական մշակութալուսավորչական ընկերություն «Արմավիր»», որը հետագայում մտել է «Ռուսաստանի հայերի միություն»…
Պապոյանը Կոպիրկինի հետ քննարկել է ՀՀ-ՌԴ առևտրաշրջանառության ավելացման հարցը
Կողմերը մտքեր են փոխանակել նաև թեթև արդյունաբերության ոլորտում համագործակցության...
Անանյան. ՌԴ լռությունը պայմանավորված է Մոսկվայի համար Երևանի և Բաքվի միջև գործընթացների անընդունելիությամբ
Արևմուտքի ոգեշնչումը նույնպես պայմանավորված է ոչ թե հայկական շահերով․․․
Օվերչուկ. Ռուսաստանը սպասում է Փաշինյանին Մոսկվայում ԵԱՏՄ գագաթնաժողովում
Ռուսական կողմն ակնկալում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը ԵԱՏՄ գագաթնաժողովին...
Ամենաշատ