News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Եվրամիության հետ Ուկրաինայի ասոցացման հարցով Նիդեռլանդներում կայացած հանրաքվեն ապտակ էր Ուկրաիայի համար: Այս մասին հայտարարել է ՌԼԴԿ առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին:

«Հոլանդիան Եվրոպայի ամենաքաղաքակիրթ երկրներից է, ամենակրթվածն ու առաջադեմը: Այդ պատճառով իրավաբանական առումով այնտեղ իրավունքը զարգացած է, բոլոր ազատությունները՝ երաշխավորված: Հանրաքվեի ժամանակ այս քվեարկությունն ապտակ էր ուկրաինական ղեկավարության համար: Եվրոպան հոլանդացիների միջոցով դեմ արտահայտվեց Ուկրաինայի հետ ասոցացմանը»,- ասել է Ժիրինովսկին:

Ավելի վաղ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հանրաքվեն ուկրաինացի ժողովրդի վրա անցկացվող «փորձ» էր կոչել:

Նիդեռլանդներում անցկացված հանրաքվեի ժամանակ ԵՄ-ի հետ Ուկրաինայի ասոցացմանը կողմ է արտահայտվել հոլանդացիների 38%-ը, դեմ՝ 61.1%-ը: Հանրաքվեին մասնակցությունը կազմել է 32.2%:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ