News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Իսրայելի իշխանությունները քաղաքացիներին զգուշացրել են Թուրքիայում նոր ահաբեկչությունների անմիջական սպառնալիքի մասին՝ կրկին այդ երկրում գտնվողներին կոչ անելով անհապաղ հեռանալ, իսկ մյուսներին՝ խուսափել Թուրքիա այցելությունից:

Իսրայելի Ազգային անվտանգության խորհրդին առընթեր հակաահաբեկչական գրասենյակը, ըստ էության, կրկնել է երեք շաբաթ առաջ հրապարակած հայտարարությունը, երբ Թուրքիայում Անկարայում եւ Ստամբուլում տեղի ունեցած պայթյուններից հետո վտանգավորության երկրորդ աստիճան հայտարարվեց, ինչը «հստակ սպառնալիք» է նշանակում:

«Այդ երկրում ահաբեկչությունների անմիջական վտանգ կա: Մենք ընդգծում ենք, որ այդպիսի վտանգ առկա է Թուրքիայի զբոսաշրջային բոլոր օբյեկտներում»,- ասված է մամուլի հաղորդագրությունում:

Ըստ ՌԻԱ Նովոստիի, հրեական Պեսախ տոնի նախօրեին, որը հազարավոր իսրայելցիների ավանդական տոնում են արտասահմանյան ճամփորդություններով, իշխանությունները հերթական անգամ քաղաքացիներին կոչ են արել խուսափել Թուրքիա այցելությունից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրանի արտգործնախարարը Բորելին հայտնել է ԻՀՊԿ կառուցողական դերի մասին ահաբեկչության դեմ պայքարում
ԻՀՊԿ-ն կառուցողական դեր է խաղում ահաբեկչության դեմ պայքարում...
Թուրքիայում ԻՊ-ի հետ կապեր ունենալու կասկածանքով ձերբակալել են ավելի քան 40 մարդու
Թուրքիայում ձերբակալել են ավելի քան 40 կասկածյալի...
Ստամբուլի պողոտաներից մեկում տեղի ունեցած ահաբեկչության հեղինակը ցմահ ազատազրկման է դատապարտվել
Մեղադրող կողմը ի սկզբանե նրա համար 3009 տարվա ազատազրկում էր պահանջել...
ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Դիվանագետի այցը տեղի է ունենում թուրք-ամերիկյան ծրագրված խորհրդակցությունների շրջանակում
Թբիլիսիում տեղեկատվություն է տարածվել դպրոցներում պատրաստվող ահաբեկչությունների մասին
Մասնավորապես, նման սպառնալիքները տարածվել են ռուսալեզու տարբեր Telegram ալիքներով․․․
Գերմանիայում ձերբակալվել է ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ
Նրանք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մեջ
Ամենաշատ