Սեպտեմբերի 24-ին Նյու Յորքում կայացել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպումը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ: Այս մասին տեղեկատվությունը տարածել է Ադրբեջանի պետական «ԱզերԹԱՋ» գործակալությունը:
Ադրբեջանի նախագահը Նյու Յորքում մասնակցում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 65-րդ նստաշրջանի աշխատանքներին: