Ծանրամարտի աշխարհի առաջնությունում այսօր` սեպտեմբերի 24-ին, մրցահարթակում են 85 կգ քաշային տղամարդիկ: Հայաստանի երկու ծանրորդների` Տիգրան Վ. Մարտիրոսյանի եւ Արա Խաչատրյանի համար մրցումը չափազանց անհաջող ստացվեց: Պոկում վարժությունում Տիգրան Վ. Մարտիրոսյանն այդպես էլ չկարողացավ բարձրացնել պատվիրած 170 կգ-ն: Արա Խաչատրյանը առաջին վարժությունում գերազանց հանդես եկավ եւ 175 կգ արդյունքով նվաճեց փոքր ոսկե մեդալը, որը սակայն հաշվարկային չէ: Հրում վարժությունում Խաչատրյանը հենց առաջին փորձի ժամանակ 201 կգ ծանրաձողը գլխավերեւում պահելիս ձախ արմնկի լրջագույն վնասվածք ստացավ եւ դուրս մնաց պայքարից: