News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Ապրիլի 12-ին տեղի կունենան Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի երկու հանդիպումներ. «Ռեալը» տանը կընդունի «Վոլսբուրգին», «Մանչեսթեր սիթին»` ՊՍԺ-ին:

«Ռեալը» չպետք է գոլ բաց թողնի

Գերմանիայում տեղի ունեցած խաղն անակնկալ էր, քանի որ արքայական ակումբը բաց թողեց երկու գնդակ եւ չխփեց ոչ մի գոլ: Ընդանրապես, «Ռեալը», բացի վերջին երկու տարիներից, գերմանական թիմերի հետ դրսում խաղալիս միշտ էլ դժվարություններ է ունեցել: Մասնագետների մեծ մասը հակված է այն մտքին, որ Զիդանի թիմը չի պարտվի տանը, իսկ ահա «Ռեալի» նախկին մարզիչ Կարլո Անչեոտին կարծում է, որ «Ռեալը» կարող է դուրս մնալ Լիգայից: 

Խաղից առաջ «Վոլսբուրգի» կիսապաշտպան Անդրե Շյուրլեն ասել է, որ թիմը խաղալու է իր հնարավորությունների «100 միլիոն տոկոսով»: Եթե հանկարծ «Վոլսբուրգին» հաջողվի մեկ գոլ խփել, ապա «Ռեալը» պետք է արդեն չորս գոլ խփի: Դրա համար այս դիմակայությունում հենց սկիզբից սպասել բաց խաղի չարժե: Զիդանը նախախաղային ասուլիսի ժամանակ ասել է, որ այս խաղը չեն հաղթելու 10-15 րոպեների ընթացքում: Իր հերթին «Վոլսբուրգի» մարզիչ Դիտեր Հեկինգը նշել է, որ անելու են ամեն բան պատմության մեջ մտնելու համար: Եթե «Ռեալը» Իսպանիայում դեռ չեմպիոնության հույսեր ունի, ապա «Վոլսբուրգի» համար ամեն բան ավարտված է Բունդեսլիգայում: Ամենայն հավանականությամբ եկող տարի նրանք Եվրոգավաթներում հանդես չեն գա:
«Ռեալի» համար ամենամտահոգիչ հարցը Քարիմ Բենեզեմայի մասնակցություն  էր, սակայն սկանդալային ֆրանսիացին պատրաստ է: «Ռեալը» Չեմպիոնների լիգայի այս մրցաշրջանի 18 տնային խաղերից 16-ում տարել է հաղթանակ: Դրա համար կարծում եմ` այսօր էլ արքայական ակումբը կանցնի հաջորդ փուլ: Խաղի հավանական հաշիվը 3:0

Անկանխատեսելի խաղ Անգլիայում

Այսօրվա մյուս դիմակայությունը տեղի կունենա Մանչեսթերում: «Էտիհադ» մարզադաշտում ֆրանսիական ՊՍԺ-ն, որն առաջին հանդիպման ֆավորիտն էր, կփորձի պատմության մեջ առաջին անգամ մտնել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ, մինչդեռ «Սիթին» էլ առաջին անգամ է խաղում քառորդ եզրափակչում, իսկ ֆրանսիական թիմը չորրորդ տարին անընդմեջ հայտնվում է այս փուլում: 
Դրսում խփած երկու գոլերը փոքր առավելություն են տալիս անգլիացիներին, թեեւ բուքմեյքերները ավելի շատ հավատում են ՊՍԺ-ին: Լորան Բլանի թիմն ունի մեծ կորուստներ, չեն խաղալու Դավիդ Լուիսն ու Բլեզ Մաթուիդին, ինչպես նաեւ նախորդ հանդիպումը բաց թողած Մարկո Վերատին եւ Խավիեր Պաստորեն:  Անգլիացիների մոտ չկա Վենսան Կոմպանին: Եվ դրանով ամեն ինչ ասված է, ինչպես նաեւ Ռախիմ Ստերլինգը: Հարցականի տակ է նաեւ Յայա Տուրեի մասնակցությունը:

Խաղից առաջ թիմերի մարզիչները հույս հայտնեցին, որ իրենց թիմերը կհաղթեն: Լորան Բլանը ասաց, որ վերլուծել են նախորդ խաղը եւ սխալները հիմնականում պաշտպանության գծում էին: 
Չնայած այս խաղում մասնագետների մեծ մասը հավատում է փարիզյան թիմի հաղթանակին, իմ կարծիքով հաջորդ փուլ կանցնի «Սիթին»: Հնարավոր հաշիվը` 2:1

Վերա Մարտիրոսյան

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«59 հարց ֆուտբոլի մասին և ոչ միայն» Լիլիթ Մակունցի հետ
Այս և այլ հարցերի պատասխանը տվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը...
«59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն» Էդուարդ Շարմազանովի հետ
Ո՞ւմ է նա համարում բոլոր ժամանակների լավագույն քաղաքական գործիչ...
«59 հարց ֆուտբոլի մասին և ոչ միայն»՝ Դավիթ Սանասարյանի հետ
Եղե՞լ է այնպես, որ նրա սերը մերժեն, պե՞տք է արդյոք հայերը հպարտանան Քիմ Քարդաշյանով, ի՞նչ խորհուրդ կտար ինքն իրեն 18 տարեկանում...
«59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն»՝ Նաիրա Զոհրաբյանի հետ
NEWS.am-ը վերսկսում է «59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն» հաղորդաշարը...
Լեգենդար Բատիստուտան՝ հայկական Վարդավառի եւ կովեր պահելու մասին (Ֆոտո)
Բատիստուտան պատմել է, որ այլեւս ֆուտբոլով չի զբաղվում․․․
Լեգենդների հանդիպմանը կնախորդեն մի շարք միջոցառումներ, այդ թվում համերգներ, վարպետության դասեր
Հիշեցնենք, որ բացի Լեգենդների խաղից, հուլիսի 6-8-ին առաջին անգամ Երեւանի պատմության մեջ կստեղծվի ֆան-գոտի, որը «Ազատության հրապարակում կընդունի բոլոր երկրպագուներին...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ