Հայաստանի ղեկավարությունը չպետք է հասարակական կազմակերպություններին իր հակառակորդները համարի: Այս մասին ապրիլի 14-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին Հայաստանի հասարակական կազմակերպությունների աշխատունակությունը բարձրացնելուն նվիրված դասընթացի ժամանակ:
Նախագծի հիմնական նպատակն է օգնել հայաստանյան հասարակական կազմակերպությունների հնարավորությունների զարգացմանը: Սա հատկապես վերաբերում է այն կազմակերպություններին, որոնք Երեւանից հեռու են գտնվու, ինչը դժվարացնում է ֆինանսավորման աղբյուրների որոնումը: Դիվանագետի խոսքով, մյուս երկրների՝ այդ թվում իր հայրենիքի՝ Լեհաստանի փորձը ցույց են տալիս, որ հասարակական կազմակերպությունները կարող են շատ բանի հասնել: Բայց դրա համար իրենց մոտեցումները պետք է փոխեն նաեւ պետական պաշտոնյաները: Նրանք չպետք է հասարակական կազմակերխպություններին սպառնալիք կամ մրցակից համարեն: «Դա այդպես չէ, նույնիսկ եթե շատ հասարակական կազմակերպություններ խնդիր ունեն Կառավարությանը լսելի դարձնել քննատադական տեսակետները ու բարդացնել նրանց կյանքը: Սա ժողովրդավարական մշակույթի մի մասն է»,- ամփոփել է Սվիտալսկին: