News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Ստամբուլի «Մարալ» պարի համույթը Բեշիքթաշի շրջանի մշակույթի կենտրոնում բեմադրել է «Արա Գեղեցիկ եւ Շամիրամ» ներկայացումը։

Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»-ը, Բեշիքթաշի մշակույթի կենտրոնում «Մարալ» համույթի կողմից բեմադրված «Արա Գեղեցիկ եւ Շամիրամ։ ներկայացումը հիացրել է հանդիսատեսին։ Ներկայացմանը ներկա են եղել Պոլսո հայոց պատրիարքական ընդհանուր փոխանորդ, արք. Արամ Աթեշյանը, Բեշիքթաշի քաղաքապետ Մուրադ Հազինեդարը եւ այլ պաշտոնյաներ։

Նշվում է, որ ներկայացման մեջ խաղացել են 50 դերասան եւ պարողներ, օգտագործվել են հատուկ կարված հագուստներ, ինչպես նաեւ  բազմաթիվ աքսեսուարներ։ «Մարալ» համույթը ներկայացումը հավուր պատշաճի ներկայացնելու համար պատրաստվել է 2 տարի։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ