News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Ամերիկահայ գրող Մեթյու Քարանյանի «Պատմական Հայաստան. 100 տարի անց» գիրքը Benjamin Franklin Book Awards  հեղինակավոր մրցանակաբաշխությունում, որը կայացել է Սոլթ Լեյք Սիթիում արժանացել է «անկախ հրատարակված լավագույն պատմական գիրք» մրցանակին, հաղորդում է «Ասպարեզը»:

Սա առաջին անգամն է, որ Հայաստանի մասին գիրքը նման բարձր մրցանակի է արժանանում: Նշվում է, որ 2015-ին տպագրված շուրջ 1400 գիրք է ներկայացվել այդ մրցանակաբաշխությունում:

 «Պատմական Հայաստան. 100 տարի անց» գիրքը պատմական ուղեցույց է Արեւմտյան Հայաստանի պատմամշակութային վայրերի մասին, որն իր մեջ ներառում է 125 գունավոր լուսանկարներ եւ քարտեզներ:

Մեթյու Քարանյանը ոսկե մեդալն ստացել է գալա մրցանակաբաշխության արարողության ժամանակ, որին ներկա են եղել ավելի քան 250 հեղինակներ եւ հրատարակիչներ ողջ ԱՄՆ-ից:

«Հայաստանն աշխարհի հնագույն ազգերից է, որի մասին շատերը չեն լսել: Հայաստանը գրեթե ավերվել է 1915 թվականին 20-րդ դարի առաջին ցեղասպանության ընթացքում, բայց հայ ժողովուրդը վերապրեց: Այս գիրքը այդ գոյատեւման տոնն է հանդիսանում»,-իր ելույթում նշել է Քարանյանը:

Մրցանակաբաշխությունը, որի կազմակերպիչն է եղել ԱՄՆ-ի անկախ հրատարակիչների ընկերակցությունը, կայացել է ապրիլի 8-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայի Սենատի հանձնաժողովի անդամ Ռոնան Լը Գլյոն այցելել է Ծիծեռնակաբերդ
Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: Փոխտնօրենի կողմից...
Հայոց ցեղասպանությունն իրականացրած Թուրքիան կմասնակցի Գազայի ցեղասպանության գործին
Անկարան շուտով կավարտի իրավական...
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Ամենաշատ