News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Բելառուսի ընդունած նոր ռազմական հայեցակարգը առաջացնում է Հայաստանի՝ որպես ՀԱՊԿ անդամի մտահոգությունը: Այս մասին Կառավարության ապրիլի 15-ի նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտնել է փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:

«Հայաստանը բացահայտ արտահայտել է իր դժգոհությունը ղարաբաղյան հարցով նրանց դիրքորոշման կապակցությամբ: Մասնավորապես Բելառուսի դեսպանին կանչել է ԱԳՆ, բացի դրանից արտգործնախարարը զրուցել է Բելառուսի իր գործընկերոջ հետ, որից հետո նրանք մեղմել են իրենց դիրքորոշումը»,- ասել է Քոչարյանը: Փոխնախարարը նաեւ շեշտել է, որ Բելառուսի կողմից նոր ռազմական հայեցակարգի ընդունումը խնդիր է ոչ միայն ՀԱյաստանի, այլեւ ամբողջ ՀԱՊԿ-ի համար:

Նշենք, որ ՀԱՊԿ անդամ հանդիսացող Բելառուսի նոր ռազմական հայեցակարգը արգելում է այդ երկրի բանակի մասնակցությունը երկրի սահմաններից դուրս զինված գործողություններին: «Բելաառուս Հանրապետության Ռազմական հայեցակարգի հաստատման մասին» օրինագիծը արագացված կարգով խորհրդարանին էր ներկայացվել այն օրերին, երբ Ադրբեջանը ռազմական ագրեսիա էր սանձազերծել ԼՂՀ ու Ադրբեջանի շփման գծում:

Հիշեցնենք, որ Բելառուսի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ մասնավորապես նշվում էր, որ Մինսկը կողմ է հակամարտության խաղաղ կարգավորմանը միջազգայնորեն ընդունված սկզբունքների ու միջազգային իրավունքի նորմերի հիման վրա,շեշտելով որ խոսքը նախեւառաջ պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության ու սահմանների անխախտության, ինչպես նաեւ ՄԱԿ ԱԽ ու ԵԱՀԿ համապատասխան բանաձեւերի մասին է: Այսպիսով Բելառուսը գրեթե բացահայտ իր աջակցությունն էր հայտնել Ադրբեջանի դիրքորոշմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մենք չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի. Միրզոյանը՝ «Al-Jazeera»-ին ՀԱՊԿ-ի մասին
Գիտեք, որ վերջին մի քանի տարիների ընթացքում մի քանի անգամ ներխուժումներ են...
ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանի քննադատության կապակցությամբ
Խոսքն անհիմն քննադատության մասին է․․․
Սեմերիկով. Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ՝ ինքուրույն որոշելով իր մասնակցության մակարդակը
Հայաստանի հարցով իրավիճակը պարզ է․․․
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ կազմակերպությունը պահպանում է Հայաստանի նկատմամբ բոլոր պարտավորությունները
Փոխգործակցության հիմնական մեխանիզմները գործում են․․․
Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու կամ դրանում մնալու որոշումը կլինի երկրի ինքնիշխան ընտրությունը. Գլխավոր քարտուղար
Կարևոր է նշել, որ անդամ երկրները հավատարիմ են արտաքին խաղացողների հետ փոխգործակցության...
Եթե այսպես շարունակվի, մեր վերամասնակցությունը ՀԱՊԿ-ում կդառնա գործնականում անհնարին. Փաշինյան
Բոլորն են դիվերսիֆիկացնում հարաբերությունները, հիմա Ռուսաստանը նույնպես...
Ամենաշատ