News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Սոցիոլոգները բացատրել են տղամարդկանց եւ կանանց աշխատավարձերի միջեւ մեծ տարբերության պատճառներն այն պարագայում, երբ նրանց կրթության մակարդակները գրեթե ամբողջովին հավասար են: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Journal of African Development-ում:

Գիտնականները երկու հիմնական պատճառ են առանձնացրել. բարձր վարձատվող պաշտոններից կանանց բացառելը եւ չվարձատրվող տնային աշխատանքներում նրանց մեծ թվով ներգրավելը:

Գենդերային տարբերությունը մեծապես հաղթահարված է կրթության եւ կյանքի տեւողության ոլորտում: Կրթված կանանց թիվը 1990-ին 33 տոկոսով աճել է, իսկ 2010-ին կրթված կանանց թիվն արդեն կազմում էր 91 տոկոս: Միաժամանակ զբաղվածության ոլորտում կանանց ներկայությունը 30 տոկոսով պակաս է:

Բացի այդ, 20 տոկոսով կրճատվել է ցածր վարձատրվող աշխատանքներում կանանց ներգրավվածության ցուցանիշը: ԱՄՆ-ում յուրաքանչյուր տղամարդու վաստակած մեկ դոլարի դիմաց բաժին է ընկնում կնոջ վաստակած 77 ցենտը:

Կանանց քաղաքական ակտիվությունը 14 տոկոսով աճել է այդ ընթացքում: Կառավարության կազմում եւ խորհրդարաններում նրանց ներկայությունը կազմում է 25 տոկոս:

Գիտնականները վերլուծել են Համաշխարհային բանկի եւ Աշխատանքի միջազգային կազմակերպության՝ 150 երկրներում  1990-2010 թթ. անցկացրած հետազոտությունները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ