Դանիական «Ռանդերսի» 20-ամյա ֆուտբոլիստ Էդգար Բաբայանը, ով հիմնականում հանդես էր գալիս երկրորդ թիմում, ևս երկու տարվա պայմագագիր է կնքել «Ռանդերսի» հետ: NEWS.am թղթակից Վերա Մարտիրոսյանի հետ զրույցում ֆուտբոլիստն ասաց, որ «Ռանդերսում» մնալն իր համար շատ շահավետ է, քանի որ մոտ ապագայում լավ իրադարձություններ են սպասում իրեն:
«Ես շատ ուրախ եմ, որ պայմանագիրս երկրաձգեցի «Ռանդերսի» հետ եւս երկու տարով: Ես ունեի մի քանի այլ առաջարկներ եւս, բայց շուտով տեղի կունենա շատ կարեւոր իրադարձություն ինձ համար, այդ իսկ պատճառով «Ռանդերսում» լինելը լավագույն բանն էր: Դեռ չեմ կարող մանրամասնել, թե ինչ է լինելու: Շուտով կիմանաք»-ասաց ֆուտբոլիստը:
Ժամանակին Էդգարը մերժել էր, Հայաստանի երիտասարդական հավաքականին միանալու հրավերը՝ պատճառաբանելով, որ հրավեր ունի Դանիայի երիտասարդական հավաքականից, սակայն փաստաթղթային խնդիրներ ուներ:
Այն հարցին, թե արդյոք հնարավո՞ր է մոտ ապագայում բոլոր հարցերը լուծվեն եւ նա այնուամենայնիվ խաղա Դանիայի երիտասարդական հավաքականում, Էդգարը պատասխանեց, որ մյուս խաղաշրջանում հնարավոր է հենց այդպես էլ լինի: