News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ստամբուլի ծանր հանցագործությունների 14-րդ դատարանում ապրիլի 19-ին տեղի է ունեցել Հրանտ Դինքի սպանության գործով դատավարությունը, որտեղ մեղադրյալի աթոռին են նստած եղել նախկին ու ներկա  բարձրաստիճան զինվորականներ, ոստիկաններ ու պաշտոնյաներ։

Թուրքական Evrensel-ի փոխանցմամբ՝ դատական նիստի սկզբնական հատվածում մեղադրյալները դատավորին ինքնաբացարկ են հայտնել՝ պնդելով, թե դատական գործը քաղաքական շարժառիթներով է։

Դատարանում մեղադրյալներից ոստիկանության աշխատակից Մուհիթին Զենիթը պնդել է, որ սպանության կազմակերպման մասին տեղեկությունները հայտնել է համապատասխան մարմիններին, սակայն որեւէ քայլ չի ձեռնարկվել։ «Պետությունը զուրկ է բարոյականությունից։ Պետությունը աչք փակեց Դինքի սպանության վրա։ Իմ խիղճը հանգիստ է, քանի որ ես ամեն ինչ արել եմ սպանությունը կանխելու համար»,-ասել է Մուհիթին Զենիթը։

Դատական նիստի վերջում որոշում է կայացվել ստորագրությամբ ազատ արձակել Մուհիթին Զենիթին եւ եւս մեկ այլ ոստիկան Օզքան Մումջուին։

Հաջորդ դատական նիստը նշանակվել է մայիսի 24-ին։

Նշենք, որ Հրանտ Դինքի սպանության մեջ պետական պաշտոնյաների մեղսակցության գործով հետաքննության շրջանակներում դատախազությունը 34 ներկա ու նախկին պաշտոնյաների դեմ մեղադրանքներ է ներկայացրել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Էրդողանի երդմնակալությանը մասնակցեցի, որովհետև ստացել էի հրավեր, բայց Պուտինից հրավեր չեմ ստացել. Փաշինյան
Ես ՌԴ նախագահից հրավեր չեմ ստացել, բայց հրավեր ստանայի նաև․․․
Էրդողանը Հայաստանին կոչ է արել աշխատել Թուրքիայի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզի վրա
Տարածաշրջանում այժմ նոր կարգ է հաստատվում․․․
Կարելի է համոզել Էրդողանին, որ Հայաստանի հետ կարգավորումը կբացի տարածաշրջանը Թուրքիայի առջև․ «Stratfor»-ի վերլուծաբան
Նրա խոսքով՝ այս հարցն ավելի արդիական կդառնա, եթե Թուրքիայում քաղաքական փոփոխություններ լինեն...
«Հրապարակ». Ե՞րբ Հայաստան կայցելի Քըլըչը
Մենք հետաքրքրվել էինք, թե երբ է նախատեսվում Սերդար Քըլըչի այցը Հայաստան, ինչ օրակարգով է թուրք...
Սա ծուղակ է, Թուրքիան ցանկանում է` այս հարցը քննարկման առարկա դառնա. Էդմոն Մարուքյան
Հայոց Ցեղասպանությունը ճանաչված փաստ է գիտական, ակադեմիական, քաղաքական մակարդակներում, 30-ից...
Հույս ունեմ՝ Հայաստանի եւ Թուրքիայի բանագնացնել Ռուբինյանը եւ Քըլըչը մոտ ապագայում կհանդիպեն. Կլաար
Շփվելով և՛ պարոն Ռուբինյանի, և՛ պարոն Քըլըչի հետ, ես երկու կողմից էլ լսել եմ շահագրգռվածություն՝ այս ուղղությամբ առաջընթաց ունենալու վերաբերյալ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ