News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ ապրիլի 21-ին,  շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարիչ Ռոբերտ Էլիբեկյանին՝ ծննդյան 75-րդ տարեդարձի առթիվ:

«Դուք արվեստագետների այն սերնդի ներկայացուցիչներից եք, որոնք դեմ գնալով ժամանակի կարծրատիպերին, նոր էջ բացեցին հայ կերպարվեստի պատմության մեջ:

Լինելով հայ գեղարվեստի վարպետների արժանավոր հետեւորդը եւ Ձեր ընտանեկան նկարչական ավանդույթների շարունակողը՝ Դուք կարողացել եք կերտել գույների ու ձեւերի մի ինքնատիպ աշխարհ, որ վաղուց ճանաչման է արժանացել ոչ միայն Հայաստանում, այլեւ արտերկրի հեղինակավոր ցուցասրահներում: Բարձր գնահատականի են արժանի նաեւ Ձեր բեմանկարչական աշխատանքները, որոնք մեծապես նպաստել են հայ թատրոնի ու կինոյի զարգացմանը:

Կրկին շնորհավորելով նշանակալի հոբելյանի առթիվ՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, ստեղծագործական նորանոր նվաճումներ եւ ամենայն բարիք»,-ասված է ՀՀ նախագահի շնորհավորական ուղերձում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ