News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Ապրիլի 18-ից 21-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ պաշտպանության նախարարության եւ ՆԱՏՕ-ի միջեւ ամենամյա Անհատական գործընկերության համագործակցության ծրագրի շրջանակներում Երեւանում էր գտնվում Հյուսիսատլանտյան դաշինքի Բրունսումի համատեղ ուժերի հրամանատարության շարժական ուսումնական խումբը:

Հայաստանի ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ այցի նպատակը Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի հրամանատարաշտաբային դասընթացի ունկնդիրների համար օպերատիվ պլանավորման գործընթացի վերաբերյալ դասընթացի անցկացումն էր:

Միջոցառման ընթացքում ՀՀ զինված ուժերի օպերատիվ-մարտավարական օղակի ապագա հրամանատարներին եւ շտաբային սպաներին ներկայացվեցին դասախոսություններ օպերատիվ միջավայրի համակողմանի վերլուծության եւ նախապատրաստման, իրավիճակի գնահատման, մարտական առաջադրանքի պարզաբանման, գործողության մտահղացման մշակման եւ օպերացիաների ուրվագծման եւ պլանավորման գործընթացների այլ փուլերի վերաբերյալ: Դասընթացի ավարտին ունկնդիրներին շնորհվեցին հավաստագրեր:

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի օպերատիվ պլանավորման գործընթացը հանդիսանում է ռազմական եւ մարտական գործողությունների վարման ձեւերի ու եղանակների ավելի լայն հասկացության բաղադրիչներից մեկը, որը «Խելամիտ պաշտպանության» համակարգի ձեւավորման շրջանակներում ենթարկվում է վերափոխման՝ այդ թվում նաեւ միջազգային խորհրդատվության ներգրավմամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Յենս Սթոլտենբերգն առաջարկել է...
Պետդեպարտամենտում հայտնել են, որ Վրաստանը վտանգում է ԵՄ-ին եւ ՆԱՏՕ-ին անդամակցության հեռանկարները
Վրաստանը վտանգում է անդամակցության հեռանկարները...
Ադրբեջանի ռազմածովային ուժերում տեղի է ունեցել հանդիպում ՆԱՏՕ-ի ներկայացուցիչների հետ
Նախատեսվում է, որ դասընթացին կմասնակցի...
ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը
Հանդիպման ընթացքում քննարկվել են ծրագրի շրջանակներում ՀՀ ռազմակրթական հաստատություններին և վարժական կենտրոններին տրամադրված աջակցության…
ՆԱՏՕ-ն ամբողջ կոալիցիայով հանդերձ պատրաստվում է պատերազմի. WSJ
Ընդ որում, դեռ վերջերս ՆԱՏՕ-ի երկրների ռազմական պաշտոնյաներից ոմանք պնդում էին, թե «Մոսկվան կարող է բավականին ուժեղ...
Լեհաստանը ՆԱՏՕ-ի միջուկային ծրագրին մասնակցելու հայտ է ներկայացրել
Ծրագիրը նախատեսում է ամերիկյան լիակատար վերահսկողություն միջուկային զենքի կիրառման նկատմամբ, որը կարող է տեղակայվել Լեհաստանում...
Ամենաշատ