News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Բրիտանացի հայտնի նկարիչ Ուիլյամ Թյորների դիմանկարը կհայտնվի 20 ֆունտ անվանական արժեքով նոր նմուշի թղթադրամի վրա: Այս մասին հաղորդել է Անգլիայի Բանկի ղեկավար Մարկ Քարնին:

Ըստ ՌԻԱ Նովոստիի, ներկայում թղթադրամի վրա տնտեսագետ Ադամ Սմիթի դիմանկարն է: Ավելի վաղ Անգլիայի բանկը լավագույն առաջարկի մրցույթ էր հայտարարել՝ որպես պայման առաջադրելով, որ նա պետք է արվեստի ներկայացուցիչ լինի: Շուրջ 600 տարբերակից ընտրական հանձնաժողովը նախապատվությունը տվել է Թյորներին:

Թղթադրամի վրա պատկերելու համար ընտրվել է նկարչի՝ 1799 թվականի ինքնանկարը, որ պահվում է լոնդոնյան Թեյթ պատկերասրահում:

Նոր նմուշի թղթադրամները շրջանառության մեջ կմտնեն մինչեւ 2020 թվականը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ