Apple ընկերությունը YouTube-ում իր պաշտոնական ալիքում ցուցադրել է Երկրի օրվան նվիրված նոր գովազդային հոլովակը։ Տեսանյութում Liam ռոբոտը, որը ստեղծվել էր iPhone-ի վերամշակման համար, շփվում է Siri ձայնային օգնականի հետ։ Ենթադրաբար տեսանյութում ցուցադրվել է նոր iPhone 7-ը, որի շնորհանդեսը կլինի 2016-ի աշնանը։
Siri-ն Liam-ին հարցնում է, թե ինչ է նա արել Երկրի օրվա կապակցությամբ, դրան ի պատասխան՝ ռոբոտը սեղմում է ուսերը եւ որոշում վերամշակման ուղարկել սմարթֆոնը, որի հետ նա «շփվում էր»։
Liam-ը ռոբոտ է, որն Apple-ը ներկայացրել էր 2016-ի մարտին։ Նա զբաղվում է հին iPhone-ների վերամշակմամբ։ Շրջակա միջավայրի համար վնասակար բաղադրիչները նա անվտանգ ոչնչացնում է, իսկ որոշ նյութեր ուղարկում է վերամշակման ուրիշ արտադրանքի մեջ օգտագործելու համար։