News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 16
Տեսնել լրահոսը

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի այցից հետո հայ-ռուսական հարաբերությունները կունենան զարգացում, բոլոր ոլորտներում կլինի առաջընթաց, պատահական չէ, որ արտգործնախարարը նշեց` Ռուսաստանի առանցքային գործընկերը ԱՊՀ տարածքում Հայաստանն է: Այս մասին ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Լավրովի այցելությունից հետո հայ-ռուսական հարաբերությունները կունենան զարգացում, բոլոր ոլորտներում կունենաք առաջընթաց, պատահական չէ, որ արտգործնախարարը նշեց`Ռուսաստանի առանցքային գործընկերը ԱՊՀ տարածքում Հայաստանն է: Սա մեսիջ է ոչ միայն Հայաստանին, նաեւ դրսին: Արտգործնախարարը այն մարդը չէ, որ պատահական հայտարարություն անի»,-ասել է Շարմազանովը` ուրախությամբ հավելելով, որ լավ էր, որ չիրականացավ Լավրովի այցով պայմանավորված Ղարաբաղյան խնդիր կարգավորման վերաբերյալ տխուր վերլուծությունները: Շարմազանովը շեշտել է, որ այս փուլում բանակցությունների վերականգնման մասին խոսելը դեռեւս վաղ է:

«Որոշողը լինելու է Ղարաբաղի ժողովուրդը, այս փուլում խոսել բանակցությունների վերականգնման մասին, դեռեւս վաղ է: Բանակցություններ սկսելու համար պետք են վստահության մեխանիզմներ, պետք է հետաքննություն եւ պետք է սպառազինությունների բալանսավորում ու գիտակցություն, որ Ադրբեջանը չի գնա երկրորդ անգամ նման ահաբեկչական գործողությունների: Ժամանակն է, որ միջազգային հանրությունը սանկցիաների ենթարկի Ադրբեջանին»։

«Ռազմական ճակատում մեր հերոսների կյանքի գնով կարողացանք չեզոքացնել ադրեբեջանական սպառալիքը եւ այսօր էր դիվանագիտական ասպարեզում արձանագրեցինք, որ Ադրբեջանի`94 թվականին կնքած զինադադարից դուրս գալու ու նոր փաստաթուղթ բերելու ծրագիրը այս պահին ձախողված է»:

ՀՀԿ խոսնակը շեշտել է, որ պատերազմը ցույց, որ մեր հովանավորը տեր Աստվածն ու ժողովրդի միասնությունն են, եւ որ այլեւս որեւէ մեկը սխալվելու իրավունք չունի. «Պատրազմը ցույց տվեց, որ ոչ մեկ սխալվելու իրավունք չունի, քսան անգամ պիտի չափենք, մի անգամ գործենք, 20 անգամ չափենք, մեկ անգամ խոսենք: Մենք պետք է ունենանք բարոյական իշխանություն, բարոյական ընդդիմություն, բարոյական սերունդ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Զախարովան մեկնաբանել է ՌԴ զինվորականների դուրսբերումը Հայաստանի մարզերից
Զախարովան մեկնաբանել է ռուս զինվորականների դուրսբերումը Հայաստանից...
Զախարովա. ՌԴ-ն միշտ հավատարիմ է եղել եւ առաջնորդվել է Հայաստանի հետ հարաբերությունների դաշնակցային մակարդակով
Ռուսաստանը միշտ հավատարիմ է եղել Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններին...
Ռուս սահմանապահները պատրաստվում են դուրս գալ Երասխից. գյուղապետ
Սահմանային կետում այս պահին շարժ կա, նախապատրաստական աշխատանքներ են ընթանում...
«Զվարթնոց» օդանավակայանում ՌԴ ԱԴԾ սահմանային անցակետն առաջիկայում կփակվի. Բորտնիկով
Միաժամանակ, նա ընդգծել է, որ ռուս սահմանապահները մնում են երկրում և հայկական կողմի խնդրանքով կհսկեն Թուրքիայի և Իրանի հետ սահմանը...
Հայաստանը համարյա ամենագլխավոր ձեռքբերողն է ԵԱՏՄ ինտեգրման շրջանակում. Կոպիրկին
Հայաստանը համարյա ամենագլխավոր ձեռքբերողն է...
Ռուս սահմանապահները Ներքին Հանդում էլ չեն հսկում անցուդարձը, հավաքել են մալուխները
Ռուս սահմանապահներն այս տարածքներում տեղակայվել էին 44-օրյա պատերազմից հետո՝ Հայաստանի կառավարության նախաձեռնությամբ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ