Լիբանանի աշխատանքի նախարար Սեջաա Ազզին Հայաստան է ժամանում: Այս մասին հաղորդել է Լիբանանի Ազգային լրատվական գործակալությունը:
Նախարարը ներկայացնելու է Լիբանանն Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեւանյան միջոցառումների ընթացքում:
Սեջաա Ազզին կմասնակցի Հայոց ցեղասպանության թեմայով համաժողովին, որի ընթացքում նաեւ ելույթ կունենա: Այցի ընթացքում նա մի շարք պաշտոնական հանդիպումներ կունենա: