News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«168 ժամ» թերթը գրում է. «Որտե՞ղ է սկսվում եւ ավարտվում Հայրենիքը: Այս հռետորական, անհարկի ծեծված ու արժեզրկված հարցն առարկայական, ավելի քան առարկայական է դառնում պատերազմի ժամանակ: Որովհետեւ պատերազմի ժամանակ ոմանք պաշտպանում են հայրենիքի ամեն մի միլիմետրը` ֆիզիկապես, ֆիզիկական կյանքի գնով, երբ միեւնույն ժամանակ՝ ոմանք հանձնում են հայրենիքը` ֆիզիկապես ներկա գտնվելով հանձնման գործընթացին` հանձնում են բարոյապես, հանձնում են ստրկաբար ու հանձնում են չհանձնել չկարողանալու համարձակություն չունենալու պատճառով:

Առաջին տեսակը հայրենիքը պաշտպանում է զինվորական համազգեստով, հաճախ՝ անգամ առանց դրա, երկրորդ տեսակի ներկայացուցիչները հայրենիքը հանձնում են, որպես կանոն, թանկարժեք կոստյում-շալվարով, լայնաժպիտ ձեռքսեղմումներով: Ու եթե առաջին տեսակի պայքարն ավարտվում է միայն մահացու կրակոցով, ապա այս երկրորդն իր գործի ավարտը նշում է շամպայնի բաժակով, բաժակաճառերով ու հույսով, որ նա, ում հանձնում է հայրենիքը, վերջում կարող է անգամ թմփթմփացնել ուսին:

Պատերազմը երկու իրականությունների հատում է:

Դրանցից մեկում զինվորների իրական հերոսության մասին պատմություններն են, որոնց մեծ մասը, դժբախտաբար, պատմում են նրանց զինակիցները, իրենց` զինվորների, այլեւս ողջ չլինելու պատճառով:

Մյուս իրականության մեջ երկարաշունչ մամլո հաղորդագրություններ են` արտասահմանյան այցերի, հանդիպումների, երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի մասին: Ու եթե առաջին իրականության մեջ ողջ մնացածների մեծ մասն իր սխրանքի մասին հարցերին ի պատասխան՝ համեստորեն ասում է, որ ընդամենն իր պարտքն է կատարել, այս մյուս` երկրորդ հարթության պատասխանատուները պատերազմական օրերի իրենց անգործության մասին հարցին ի պատասխան՝ աշխարհագրության լիկբեզ են անցկացնում` մատնացույց անելով, թե որ օրը ում եւ հատկապես որ մայրաքաղաքում են հանդիպել ու առանձնապես քանի հեռախոսազանգ են ունեցել դեպի այլ մայրաքաղաքներ:

Պատերազմը երկու իրականությունների ու երկու տեսակների բախում է, որի ժամանակ առաջիններին մեդալ են տալիս, որպես կանոն՝ հետմահու` բանակի հրամանատարության ստորագրությամբ, իսկ մյուս իրականության ներկայացնողներն արժանանում են այլ երկրների կասկածելի ծառայությունների մեդալների: Կենդանության օրոք, բնականաբար: Ու նոր ծառայությունների դիմաց, հասկանալիորեն:

Պատերազմը երկու իրականությունների ու երկու տեսակների բախում է. առաջին գծում 18-ամյա զինվորի համարձակությունը հերիքում է ունեցած բոլոր միջոցներով պատասխանել ու պատժել իր հողի ու իր կյանքի նկատմամբ ոտնձգություն իրականացնողին, իսկ թիկունքի հասունները վախից դառնում են փիլիսոփաներ, որպեսզի հանկարծ իրենց ունեցած միակ միջոցը` լեզուն, սխալ չօգտագործեն ու իրերը չկոչեն իրենց անուններով: Նրանք վախենում են, որ հանկարծ, գոնե մի եզակի անգամ չասեն ճշմարտությունը:

Որովհետեւ իրենցը կեղծիքն է, ճշմարտությունը սահմանագծում է, որտեղ զինվորները զոհվում են, որպեսզի իրենց հայրերի հասակակիցները շարունակեն կեղծել:

Որովհետեւ նրանց հայրերի հասակակիցները` ունենալով ամեն ինչ, չունեն այն, ինչը չեն կարող ձեռք բերել իրենց ունեցած ամենայնով. արժանապատվություն, որի բացակայության պատճառով են նաեւ տասնյակ զինվորներ զոհվում:
Հայրենիքը սկսվում է սահմանագծում ու ավարտվում է մայրաքաղաքում: Հայրենիքը պահում են սահմանագծում, հանձնում` աշխատասենյակներում:
Դա իրականություն է, որն այլեւս թաքցնել հնարավոր չէ, որովհետեւ համազգային ողբերգությունը չի կարող պետական գաղտնիքի նշանակություն ունենալ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լուսանկարը՝  Sputnik-ի

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Կպի գործիդ, գնա էն յան ստեղից» ոստիկանը՝ ակցիան լուսաբանող լրագրողին
Երեւան-Սեւան մայրուղում Հրազդանի հատվածում իրավիճակը լարված է…
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Ճանապարհը բացել ցանկացող ոստիկանների և քաղաքացիների միջև վիճաբանություն է սկսվել...
«Բավական է, ի՞նչ է ձեր ուզածը Նիկոլ, չեք տեսնում, որ ձեզ մոտ ոչինչ չի ստացվում». Ակցիա կառավարության դիմաց
Ակցիայի մասնակիցները պահանջում են  կառավարությունից դադարեցնել Տավուշի մարզում իրականացվող հակասահմանադրական գործընթացը, որը հղի է...
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Քաղաքացիներին են միացել նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արթուր Խաչատրյանը և Արման Ղազարյանը...
Քաղաքացիները Հրազդանում ճանապարհ են փակել (ֆոտո)
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին...
Իշխանությունները աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Թագուհի Թովմասյան
Իրենց իշխանությունը պահելու համար աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, և տալիս են հողերը՝ համարելով՝ որ դրանք ադրբեջանական են...
Ամենաշատ