News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Երեւանում Մարզահամերգային համալիրում մեկնարկել է «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկրորդ գլոբալ ֆորումը:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ քիչ առաջ ՄՀՀ է ժամանել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, որը նախասրահում հանդիպել է աշխարհահռչակ դերասան Ջորջ Քլունիին, կարճ զրուցել նրա հետ: Դերասանը ջերմորեն շփվել է լրագրողների եւ ֆորումի հյուրերի հետ, լուսանկարվել բոլոր ցանկացողների հետ եւ ինքնագրեր բաժանել:

Լրագրողներին հարցին ի պատասխան Քլունին ասել է, որ շատ է հավանել հայկական խոհանոցը, տպավորած է Երեւանից, սակայն դեռ չի հասցրել շատ վայրերում լինել:

Նշենք, որ «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը լուսաբանելու համար շուրջ 70-ից ավելի արտասահմանյան լրատվամիջոց է հավատարմագրված:

ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը նշել է, որ գլոբալ ֆորումը չի կարող անտարբերության մատնել Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանությունը, թեեւ ֆորումը աշխարհի ցեղասպանությունների կանխարգելմանն է ուղղված։

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ