News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 31
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի Սարատովի մարզում կայացած օպերատիվ խորհրդակցությունում քննարկվել է ԱՊՀ երկրներից աշխատանքային միգրանտների գրանցման պարզեցման կարգը: Ռուսաստանի միգրացիոն օրենսդրությունում արված փոփոխությունները նպատակ ունեն հանել ստվերից աշխատանքային միգարնտներին եւ բերել օրենքի դաշտ:

Այժմ աշխատանքային պատնետ ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել միգրացիոն քարտ, անձնագիր եւ 3х4 սմ չափի լուսանկար: Պատենտը հնարավորություն է տալիս աշխատել ֆիզիկական անձնանց մոտ, օրինակ` անհատական շինարարությունում, տնային տնտեսություններում, պայմանագիր կնքելու պայմանաով: Ընդ որում, օտարերկրացին իրավուքն չունի աշխատել բիզնես նախագծերում: Պատենտ կարող են ստանալ առանց վիզայի Ռուսաստան ժամանած քաղաքացիները` Ադրբեջանից, Հայաստանից, Բելառուսից, Ղազախստանից, Ղրղըզստանից, Մոլդովայից, Տաջիկստանից եւ Ուզբեկստանից: Փաստաթուղթը պետք է ձեւակերպվի տասը օրում: Մեկ ամսվա գինն է հազար ռուբլի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ