News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Թուրք ազգայնականները Լոս Անջելեսի հայկական թաղամասում Հայոց ցեղասպանությունը հերքող կայքեր քարոզող պաստառներ են փակցրել: Այս մասին հաղորդում է Ամերիկայի հայկական խորհուրդը:

Խորհրդի ակտիվիստներից մեկը փորձել է պաստառները պոկել կոնգրեսական Ադամ Շիֆի (Ցեղասպանության ճանաչումը քարոզող գործիչներից - խմբ.) գրասենյակի հարեւանությամբ գտնվող շենքի պատից: Այդ ժամանակ նրան երեք տղամարդ են մոտեցել՝ հայտարարելով, որ աշխատում են Հայաստանի կառավարությունում եւ առաջադրանք ունեն՝ ճանաչողական պաստառների միջոցով երկու ժողովուրդների հաշտեցման գաղափարը տարածել: Բայց նրանք չեն կարողացել պատասխանել հայերի կամ նույնիսկ Հայաստանի կառավարության մասին տարրական հարցերի: Նրանք նաեւ հրաժարվել են իրենց նախաձեռնության մասին տվյալներ ներկայացնել:

Օրենսդիր ժողովների ներկայացուցիչները խստորեն դատապարտել են Ցեղասպանությունը հերքողների արարքը:

«Վիրավորական է ժխտողական քարոզչություն տեսնել այն փողոցներում, որտեղ այս օրերին տասնյակ հազարավոր մարդիկ քայլերթ են անցկացնելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Քանի դեռ մենք ձայն ենք բարձրացնում հանուն ճշմարտության, Թուրքիայի եւ նրա դաշնակիցների ժխտողական արշավը չի հասնի նպատակին»,- հայտարարել է Ադամ Շիֆը:

«Ճիշտ չէ այդպիսի աբսուրդ պաստառներ հրապարակելը: Հայոց ցեղասպանության փաստերը խեղաթյուրող մարդիկ տեղ չունեն իմ շրջանում եւ Քալիֆորնիայում»,- հայտարարել է Քալիֆորնիայի վեհաժողովի անդամ Մայք Գատտոն:

Ավելի վաղ Հայոց ցեղասպանությունը հերքող Fact Check Armenia նախաձեռնությունը վճարել էր Բոստոնում, Նյու Յորքում եւ Սան Ֆրանցիսկոյում արտաքին գովազդային վահանակներում պաստառների տեղադրման համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայի Սենատի հանձնաժողովի անդամ Ռոնան Լը Գլյոն այցելել է Ծիծեռնակաբերդ
Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: Փոխտնօրենի կողմից...
Հայոց ցեղասպանությունն իրականացրած Թուրքիան կմասնակցի Գազայի ցեղասպանության գործին
Անկարան շուտով կավարտի իրավական...
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Ամենաշատ