News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Ամերիկացի դեմոկրատ կոնգրեսական Սթենի Հոյերը հանդես է եկել հայտարարությամբ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին:

Նա հիշեցրել է, որ կիրակի աշխարհը պետք է հիշի Հայոց ցեղասպանության զոհերին, Ցեղասպանություն, որը սկիզբ է առել 1915-ի ապրիլի 24-ին հայ մտավորականների զանգվածային կալանավորմամբ եւ իր գագաթնակետին հասել 1,5 մլն հայերի սպանությամբ:

«Նույնիսկ մեկ դար անց այդ ողբերգությունը արցունքով է լցնում միլիոնավոր հայերի աչքերը, այդ թվում նրանց, որոնք ապրում են մեր երկրում եւ իրենց նպաստը բերում ԱՄՆ-ն չարությունից ու անհանդուրժողականությունից ազատ դարձնելու գործին:

Բոլոր մարդիկ եւ բոլոր ժողովուրդները պետք է դասեր քաղեն Հայոց ցեղասպանությունից, լի վճռականությամբ արմատախիլ անելու մոլեռանդությունն ու այլատյացությունը երկրագնդի վրայից՝ գիտակցելով դրա վտանգավոր հետեւանքները:

Ես միանում եմ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի արարողություններին եւ պատիվ եմ համարում լինել հայ ժողովրդի կողքին՝  ազատության, ժողովրդավարության եւ արդարության հիման վրա իր ապագան կառուցելու ճանապարհին»,-ասել է կոնգրեսականը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայի Սենատի հանձնաժողովի անդամ Ռոնան Լը Գլյոն այցելել է Ծիծեռնակաբերդ
Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: Փոխտնօրենի կողմից...
Հայոց ցեղասպանությունն իրականացրած Թուրքիան կմասնակցի Գազայի ցեղասպանության գործին
Անկարան շուտով կավարտի իրավական...
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Ամենաշատ