News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիան կարող է զորքեր ուղարկել Լիբիա՝ «Իսլամական պետություն» խմբավորման ահաբեկիչների դեմ պայքարի համար: Այս մասին The Telegraph-ին տված հարցազրույցում նշել է երկրի արտաքին գործերի նախարար Ֆիլիպ Համոնդը:

«Անիմաստ է ինչ-որ բան բացառել, որովհետեւ երբեք չգիտես՝ ինչպես կզարգանան իրադարձությունները: Բայց եթե երբեւէ կանգնի Բրիտանիայի ռազմական մասնակցության հարցը ցանկացած ձեւով՝ ցամաքում, ջրում, թե օդում, այդ հարցը կքննարկվի Համայնքների պալատում»,-ասել է Բրիտանիայի ԱԳ նախարարը:

Համոնդը այդ մտադրությունը բացատրել է նրանով, որ ապագայում ԻՊ-ը կարող է Լիբիան վերածել պլացդարմի՝ Եվրոպայի վրա կամ ծովում նավերի վրա ահաբեկչական հարձակումների համար, հաղորդում է Slon-ը:

Նշենք, որ 2014 թվականից Լիբիայում շարունակվում է ներքին հակամարտությունը միջազգային ճանաչում ունեցող Ներկայացուցիչների պալատի եւ համաիսլամական Համընդհանուր ազգային կոնգրեսի կողմնակիցների միջեւ, որը հանգեցրել է երկրի փաստացի պառակտման երկու մասի: Լիբիայում որոշ շրջաններ վերահսկում է «Իսլամական պետությունը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրանի արտգործնախարարը Բորելին հայտնել է ԻՀՊԿ կառուցողական դերի մասին ահաբեկչության դեմ պայքարում
ԻՀՊԿ-ն կառուցողական դեր է խաղում ահաբեկչության դեմ պայքարում...
Թուրքիայում ԻՊ-ի հետ կապեր ունենալու կասկածանքով ձերբակալել են ավելի քան 40 մարդու
Թուրքիայում ձերբակալել են ավելի քան 40 կասկածյալի...
Ստամբուլի պողոտաներից մեկում տեղի ունեցած ահաբեկչության հեղինակը ցմահ ազատազրկման է դատապարտվել
Մեղադրող կողմը ի սկզբանե նրա համար 3009 տարվա ազատազրկում էր պահանջել...
ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Դիվանագետի այցը տեղի է ունենում թուրք-ամերիկյան ծրագրված խորհրդակցությունների շրջանակում
Թբիլիսիում տեղեկատվություն է տարածվել դպրոցներում պատրաստվող ահաբեկչությունների մասին
Մասնավորապես, նման սպառնալիքները տարածվել են ռուսալեզու տարբեր Telegram ալիքներով․․․
Գերմանիայում ձերբակալվել է ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ
Նրանք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մեջ
Ամենաշատ