News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի հետ միշտ համագործակցել ենք եւ եթե լուրջ առաջարկներ են լինում, մենք իրականացնում ենք: Այս մասին այսօր՝ ապրիլի 24-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով ոլորտի մասնագետների պնդումներին, թե նախարարությունն իրենց հետ համագործակցությունը բավարար մակարդակի վրա չէ:

«ՏՏ ոլորտի հետ մենք միշտ համագործակցել ենք, եւ շատ առաջադեմ առաջարկներ օգտագործել ենք: Սկսած 1994թ.-ից՝ ռազմական արդյունաբերությունը Հայաստանում շարունակական զարգացման միտում ունի: Կուզեինք՝ տեմպերն ավելի արագ լինեին, սակայն այն իրականացվում է մեր հնարավորության շրջանակում: Եթե լուրջ առաջարկներ լինում են, մենք իրականացնում ենք, սակայն պետք է նաեւ հաշտվենք այն իրականության հետ, որ շատ մարդիկ ծրագրերի շրջանակում իրենց շահույթն են ունենում»,- ասաց Սեյրան Օհանյանը:

Պաշտպանության նախարարի խոսքով՝ երբեք չի եղել, որ այս կամ այն կազմակերպությունն ինքնուրույն տարբեր մշակումներ իրականացնի եւ արդեն պատրաստի արտադրանքը ներկայացնի եւ իրենք մերժեն:

«Եթե համապատասխանում է մեր տեխնիկական միջոցներին եւ այսօրվա պահանջներին, մենք ընդունում ենք»,- ասաց Սեյրան Օհանյանը:

Ավելի վաղ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել էր, որ Հայաստանում բանակի տեխնոլոգիական ոլորտը զարգացնելու պոտենցիալ կա, սակայն Պաշտպանության նախարարությունը դա անելու ցանկություն կարծես թե չունի:

«Հայ մասնագետները աշխատում են համաշխարհային լիդերների համար: Նրանց արտադրողականությունը, գիտելիքը ամենաբարձր մակարդակի վրա է, ՊՆ-ն կարող է հայ մասնագետների գիտելիքներն օգտագործել, բայց կարծես թե չի ուզում: Նայեք ցանկացած այլ երկրի բանակի, ինչ տեխնիկա ունեն, մենք էլ կարող էինք ունենալ»,- նշել էր ԻՏՁՄ գործադիր տնօրենը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բիզնես գաղափարներ պատանիներից․ կայացել է  6-րդ Fastex Meetup-ը (ֆոտո)
Ինտերակտիվ և հետաքրքիր հարցուպատասխանի ընթացքում մասնակիցները բացահայտել են արհեստական բանականության հնարավորությունները, ծանոթացել են Dream Factory-ի մի շարք տեխնիկական լուծումներին...
Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում (ֆոտո)
Լավ մենեջեր ու լավ կառավարող լինելու համար անհրաժեշտ է փորձ․ չես կարող լավ ղեկավար լինել առանց որոշակի աշխատանքային փորձի...
Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում (ֆոտո)
Նորագույն NGN ցանցի շնորհիվ, որը կառուցվում է Հայաստանի ողջ տարածքում, Team-ը կկարողանա տրամադրել գերարագ ինտերնետ Թումո ուսանողների կրթական գործընթացն անխափան իրականացնելու համար...
ԲՏԱ փոխնախարարը Սաուդիան Արաբիայում միջազգային գործընկերների հետ քննարկել է երկկողմ համագործակցության հեռանկարները
Այցի շրջանակներում Գևորգ Մանթաշյանը հանդիպում է ունեցել Սաուդյան Արաբիայի Թագավորության Մեդիայի նախարար Սալման բին Յուսեֆ Ալ Դոսարիի…
Չինացի գիտնականները լազերային շարժիչով գերարագընթաց սուզանավ են մշակում
Շարժվելիս սուզանավի մակերեսը ծածկվում է...
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի ղեկավարն առաջարկում է սահմանափակել TikTok-ը Հայաստանում
Տեխնոլոգիական հեղափոխությունը հանգեցրել է պետության կողմից բովանդակության նկատմամբ վերահսկողության կորստի...
Ամենաշատ