News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Ապրիլի 24-ի կապակցությամբ Թուրքիայի նախագահ Էրդողանի ուղերձը ժխտողականության հերթական անհաջող դրսեւորումն է, Օսմանյան կայսրության իշխանությունների հայերի դեմ իրականացված ցեղասպանության պատասխանատվությունը հայերի վրա դնելու ակնհայտ փորձ։ Այս մասին հայտարարել է ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը:

«Թուրքիան շարունակում է ջանքեր գործադրել հավասար հարթության վրա դնելու պատերազմական զոհերին եւ նրանց, ովքեր զոհ դարձան պետական մակարդակով ծրագրված եւ իրականացված ցեղասպանության:

Թուրքիայի ժխտողական կեցվածքը ավելի է մեծացնում հայ եւ թուրք ժողովուրդների միջեւ առկա անջրպետը, որը վերացնելու լավագույն ճանապարհը պատմությանն առերեսումն է ու ապաշխարհանքը»,-ընդգծել է նա:

Նշենք, որ  Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ապրիլի 24-ի կապակցությամբ կրկին ցավակցական ուղերձ է հղել Պոլսի Հայոց պատրիարքարանին, որտեղ մասնավորապես նշել է. «Երբեք չենք դադարի գործել հանուն խաղաղության ու բարեկամության՝ ընդդեմ բոլոր նրանց, որոնք փորձում են թշնամական հռետորաբանությամբ պատմությունը քաղաքականացնել եւ ջանում են օտարելընդհանուր պատմությամբ ու ավադույթներով փոխկապակցված 2 հարեւան ժողովուրդներին:
Մեկ անգամ եւս հիշատակում եմ այն օսմանցի հայերին, ովքեր կյանքից հեռացել են, եւ հղում եմ իմ ցավակցությունս նրանց թոռներին ու ծոռներին:

Անկախ նրանց էթնիկ եւ կրոնական ծագումից՝ ես նաեւ հարգում եմ բոլոր այն օսմանյան քաղաքացիների հիշատակը, որոնքկյանքից հեռացել են նույն այդ ժամանակաշրջանում: Կցանկանայի կրկնել, որ մենք կիսում ենք այդ ընդհանուր ցավը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայի Սենատի հանձնաժողովի անդամ Ռոնան Լը Գլյոն այցելել է Ծիծեռնակաբերդ
Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: Փոխտնօրենի կողմից...
Հայոց ցեղասպանությունն իրականացրած Թուրքիան կմասնակցի Գազայի ցեղասպանության գործին
Անկարան շուտով կավարտի իրավական...
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Ամենաշատ