News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ճիշտ դիրքորոշում է բռնել Եվրոպայում փախստականների խնդիրների լուծման հարցում: Նման հայտարարություն է արել ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Հանովերում Անգելա Մերկելի հետ համատեղ ասուլիսի ժամանակ:

«Այդ հարցում նա պատմության ճիշտ կողմում է»,- ասել է Օբաման՝ հավելելով, որ ներկա գլոբալիզացող աշխարհում շատ դժվար է պատեր կառուցել:

Ավելի վաղ Անգելա Մերկելը կոչ էր արել Սիրիայում՝ Թուրքիայի հետ սահմանին, անվտանգ գոտիներ ստեղծել, որտեղ կպահպանվի հրադադարը, եւ որտեղ փախստականները կարող են ապաստան գտնել, փոխանցում է RIA Novosti-ն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ