News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը


«Ավրորա» մրցանակաբաշխությանն այսօր՝ ապրիլի 24-ին, էկրանին ցուցադրվել են ղարաբաղա- ադրբեջանական շփման գծում այս օրերին զոհված զինծառայողների լուսանկարները:

Լուսանկարները ցուցադրվել են State Youth Orchestra of Armenia SYOA-ի կատարման ժամանակ:

Նշենք, որ Aurora Prize մրցանակաբաշխությունը ստեղծվել է, որպեսզի Ցեղասպանությունը վերապրած բոլոր հայերի անունից շնորհակալություն հայտնի փրկիչներին: Հարյուր տարի առաջ նրանց դրսեւորած քաջության հիշատակին մրցանակով պարգեւատրվելու են ժամանակակից հերոսները, որոնք վտանգում են իրենց կյանքը հանուն ուրիշների փրկության:

Մրցանակն այս տարի չորս հավակնորդներ ունի։ Նրանք են Մարգարեթ Բարանքիթսը, նյույորքցի բժիշկ Թոմ Քաթենան,  Սյեդա Ղուլամ Ֆաթիման՝ Պակիստանից, եւ հոգեւորական Բերնարդ Քինվին՝ Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունից։

Հաղթողի անունը հայտնի կդառնա այսօր, իսկ մրցանակը կհանձնի Ընտրող հանձնաժողովի համանախագահ, հայտնի դերասան Ջորջ Քլունին, որը հենց այդ նպատակով ապրիլի 22-ին ժամանել է Հայաստան:

Նշենք, որ «Ավրորա» մրցանակը շնորհելով՝ 100 LIVES նախաձեռնությունը ճանաչման է արժանացնում մերօրյա հերոսներին, որոնք անձնվիրաբար օգնում են մարդկանց: Այն հիմնել են հայ գործարարներ Ռուբեն Վարդանյանը, Նուբար Աֆեյանն ու Կարնեգի կորպորացիայի նախագահ Վարդան Գրեգորյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայի Սենատի հանձնաժողովի անդամ Ռոնան Լը Գլյոն այցելել է Ծիծեռնակաբերդ
Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: Փոխտնօրենի կողմից...
Հայոց ցեղասպանությունն իրականացրած Թուրքիան կմասնակցի Գազայի ցեղասպանության գործին
Անկարան շուտով կավարտի իրավական...
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Ամենաշատ