News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը Թուրքիա կատարած այցի ժամանակ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին խորհուրդ է տվել ավելի «հաստակաշի» լինել:

Տուսկը նշել է, որ մամուլի ազատությունը եղել է Թուրքիայի ղեկավարության հետ միգրանտների հետընդունման հարցով բանակցությունների ժամանակ քննարկված թեմաների շարքում:

Տուսկի խոսքով՝ Էրդողանը պետք է «հաստ կաշի» ունենա, քանի որ ինքը ոչ մի ակնկալիք չունի, որ մամուլը նրա նկատմամբ հարգանք կամ հոգածություն կցուցաբերի:

«Քննադատության, վիրավորանքի եւ զրպարտանքի սահմանը շատ նուրբ է եւ հարաբերական: Այն պահը, երբ քաղաքական գործիչը որոշում է, որ լրագրողներն այդ սահմանը խախտել են, կարող է դառնալ Եվրոպայում, Թուրքիայում, Աֆրիկայում, Ռուսաստանում, ամենուր խոսքի ազատության վերջը», – մեջբերում է նրա խոսքը  Reuters-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ