News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում դեմոկրատական փոքրամասնության առաջնորդ Նենսի Փելոսին Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի կապակցությամբ հայտարարություն է տարածել: 

Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.

«Ավելի քան մեկ դար առաջ, 1915 թվականից ի վեր շուրջ 10 տարիների ընթացքում  ավելի քան 1,5 միլիոն անմեղ հայ երեխաներ, կանայք եւ տղամարդիկ ենթարկվել են համակարգված կոտորածների եւ սարսափելի ցեղասպանության Օսմանյան կայսրության ղեկավարների կողմից:

Այսօր մենք հիշում ենք այդ դաժան, անմարդկային էթնիկ զտումների զոհերին: Մենք պատվում են նրանց հիշատակը՝ ճանաչելով անցյալը:

Մենք երբեք չպետք է մոռանանք մարդկային կյանքեր խլած, համայնքեր արմատախիլ արած եւ մի ամբողջ մշակույթ ոչնչացնել փորձած այս թշվառ արշավը:

Շատ հաճախ պատմության ողբերգական հանցագործություններն անտեսվում, փոքրացվում կամ ժխտվում են, սակայն ապագա սերունդների առջեւ մարդկության պարտքն է առերեսվել ցավոտ պատմությանը` առավել հուսալի ապագա ստեղծելու համար:

Հիշատակի այս հանդիսավոր տարելիցի օրը մենք պետք է ընդունենք ճշմարտությունը: Մեր բարոյական պատասխանատվությունն է ամեն օր յուրաքանչյուր համայնքում խոսել մոլեռանդության, խտրականության եւ ատելության դեմ, որոնք այդքան հաճախ սնում են բռնությունը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայի Սենատի հանձնաժողովի անդամ Ռոնան Լը Գլյոն այցելել է Ծիծեռնակաբերդ
Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: Փոխտնօրենի կողմից...
Հայոց ցեղասպանությունն իրականացրած Թուրքիան կմասնակցի Գազայի ցեղասպանության գործին
Անկարան շուտով կավարտի իրավական...
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Ամենաշատ