News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Գերմանիայում ուղեւորատար չվերթների անվտանգության ապահովման առումով ամենաբարձիթողի վիճակն է տիրում։ Նման հայտարարություն է արել Ավիացիոն անվտանգության եվրոպական գործակալությունը (EASA)։

EASA-ն նշում է, որ Եվրոպայի ամենազարգացած տնտեսություններից մեկն ունեցող երկրում ուղեւորատար չվերթների անվտանգության ոլորտում 18 տարբեր խնդիր է գրանցվել։

Գործակալությունը լուրջ խախտումներ է հայտնաբերել օդանավերի անձնակազմի ուսուցման մեջ։ Սակայն գլխավոր խնդիրներից մեկը աշխատանքի ժամանակ սահմանափակումները չպահպանելն է, քանի որ անձնակազմի հոգնածության հարցը ավիափոխադրողների ամենակարեւոր խնդիրներից է։ Ընդ որում, Գերմանիայում մի քանի խոշոր ավիահանգույց է գործում, այդ թվում՝ Մայնի Ֆրանկֆուրտի խոշորագույն միջազգային օդանավակայանը, հայտնում է Riafan.ru-ն։

Գործակալությունը գնահատում է ավիացիոն անվտանգությունը եւ ոչ թե առանձին ավիաուղիների աշխատանքը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ