Սիդնեյի հայկական համայնքը ապրիլի 24-ին արդարության երթ (#MARCHFORJUSTICE), է կազմակերպել՝ ի հիշատակ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության զոհերի։ (ֆոտոռեպորտաժ)
Երթին մասնակցել են հայ առաքելական եկեղեցու, քաղաքական շրջանակների, երիտասարդության, մշակութային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաեւ դպրոցների աշակերտներ եւ պարային համույթներ։
«Արցախը վերջերս հետ մղեց ադրբեջանական ագրեսիան, եւ ժամանակն է, որ մեր համայնքը միավորվի եւ ցույց տա իր համերաշխությունը մեր հայրենակիցներին»,- նշել են երթի մասնակիցները։