News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Իրանը ներառվել է այն երկրների ցանկում, որոնք թերթաքարային նավթի եւ թերթաքարային գազի սեփական պաշարներն ունեն: Այս մասին հայտարարել է Իրանի նավթարդյունաբերության գիտահետազոտական ինստիտուտի (RIPI) ներկայացուցիչ Մոհամմեդ Ռեզա Քամալին:

Նրա խոսքով, Օմանի ծովում գազային հիդրատների հսկայական պաշարներ են հայտնաբերվել, որոնց տակ գազաշերտեր կան: Բացի այդ, երկրի իշխանությունները գրեթե ավարտին են հասցրել Լորեստան նահանգում թերթաքարային գազի հայտնաբերմանն ուղղված նախագիծը: Այնտեղ արդեն գազի պաշարներ են գտել:

Ըստ ՌԻԱ Նովոստիի, հետազոտություններ են անցկացվում նաեւ հարավային Խուզեստան նահանգում, որտեղ Իրանի նավթի պաշարների ամենամեծ հանքերն են:

Այսպիսով, ըստ Քամալիի, Իրանը նավթի եւ թերթաքարային գազի տեսանկյունից ամենամեծ հնարավորություններն ունի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ